Վրաստանում անցկացված Քինգ բոքսի միջազգային առաջնությունից Մասիսի հավաքականը վերադարձել է 55 մրցանակով (տեսանյութ)
ՏեսանյութերՎրաստանում անցկացված Քինգ բոքսի միջազգային առաջնությունից Մասիսի հավաքականը վերադարձել է 55 մրցանակով: 55- պատանի մարզիկներից 1-ն առաջին տեղի գավաթով, մյուսները 2-րդ եւ 3-րդ տեղի մեդալներով են վերադարձել Հայրենիք։ Պատանի չեմպիոններին կեսգիշերին Մասիսում դիմավորել է համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ` բնակիչների հետ միասին, ոգեւորել է նրանց ու գեղեցիկ ընդունելության միջոցառումով պատվի է արժանացրել պատանի մարզիկներին։
Հավաքականի մարզիչները չափազանց տպավորված են արդյունքներից` Ավետիս Խաչատրյանը, Արամ Զաքարյանն ու Յուրի Բաբագուլյանը վստահեցրել են, որ շատ ավելի մեծ էնտուզիազմով են պատրաստվում հաջորդ մրցաշարերին եւ խոստանում են մրցանակներ բերել մեծամասշտաբ առաջնություններից ։