ԱՄՆ-ում սենատոր Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար
Միացյալ Նահանգներում երդվյալ ատենակալները դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին մեղավոր են ճանաչել բոլոր 16 մեղադրանքներում, որոնք ներառում են կոռուպցիայի և Եգիպտոսի և Քաթարի շահերի լոբբինգը՝ որպես օտարերկրյա գործակալ: Այս մասին հայտնում է CNN-ը։
Բացի այդ, քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, շորթման և խարդախության մեջ։
Մենենդեսին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, սակայն նա կարող է բողոքարկել վճիռը։
Սենատորը հերքում է իր մեղքը բոլոր կետերով: Մինչ այդ նա ամերիկյան հետախուզական գործակալություններին մեղադրել էր կոռուպցիոն գործով ապացույցները խեղաթյուրելու մեջ։
2023 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Մենենդեսին և նրա հայազգի կնոջը՝ Նադին Արսլանյանին, մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի մեջ։ Մենենդեսը կտրականապես հերքում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները։ Ապրիլին նա ասել է, որ իր դեմ հետաքննությունը «ոչնչի չի հանգեցնի»։
Ըստ CNBC-ի՝ 2018-ից 2022 թվականներին սենատորն ու նրա կինը «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք են ստացել՝ երեք ձեռնարկատերերին հովանավորելու համար Մենենդեսի իշխանությունն ու ազդեցությունն օգտագործելու դիմաց»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից