Վահե Ղազարյանը կադրային փոխատեղումներ է կատարել պարեկային ծառայությունում
ՀասարակությունՀուլիսի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոխատեղումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայությունում, հաղորդում է Shamshyan.com-ը:
ՀՀ Ներքին գործերի նախարարի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը ազատվել է այդ պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Մհեր Մելքոնյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար։
ՀՀ ՆԳՆ Նախարարի հրամանով Կարեն Կուրեղյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՀՀ ՆԳՆ Նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար։