ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց է Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերը Ռուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է «Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական 

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ. ՄԻՊ-ը խոսել է գերիների վերադարձի մասին

Արտակարգ Պատահար

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջազգային տարբեր կազմակերպություններում անընդհատ բարձրաձայնում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, նրանց իրավունքների խախտումների հետ կապված հարցերը։ ՄԻՊ-ի խոսքով՝ հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ ընդհանրապես ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, որովհետև գերիների հիմնարար իրավունքների խախտումները հանգեցնում են աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների։

«Արմենպրես»-ը զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, խոսել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված հարցի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման, Տավուշի սահմանամերձ բնակավայրերի անվտանգային խնդրի և այդ համատեքստում անձանց իրավունքների պաշտպանության, Հայաստանում կիրառվող կալանքի պրակտիկայի, ատելության խոսքի տարածման թեմաների և ՄԻՊ-ի առաջիկա ծրագրերի մասին։

– Տիկին Մանասյան, ավելի քան մեկ տարի է` ընտրվել եք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարվա ընթացքում։

– Կառանձնացնեմ մի քանի կարևոր ոլորտ, որոնց հետ կապված այս մեկ տարվա ընթացքում շատ ակտիվ գործունեություն ենք ծավալել։ Կան ոլորտներ, որտեղ շեշտակի զարգացում ենք ունեցել։ Մասնավորապես, իրավահավասարության և հակախտրականության ոլորտը, որտեղ գրեթե բոլոր բնագավառներում ունեցել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության բոլորովին այլ տրամաբանությամբ զարգացում։

Այս ոլորտը առանձնացվել է այն պատճառով, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գնահատող միջազգային կազմակերպությունները տարբեր դիտարկումներ են ներկայացրել հատկապես այս ոլորտում Պաշտպանի գործունեությունը շատ ավելի կատարելագործելու ուղղությամբ։ Այս մեկ տարվա ընթացքում, մասնավորապես, շատ մեծ ծավալով ազգային փոքրամասնությունների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման, գենդերային հավասարության և այլ խնդիրներով իրականացրել ենք այնպիսի գործունեություն, որը միանշանակ տարբերվում է նախորդ տարիներին իրականացրած գործունեության տեսակներից։ Մասնավորապես, եթե դիտարկեք նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, կնկատեք, որ այս ոլորտների առումով շեշտակի տարբերություններ կան։

Շատ լայն ծավալով գործունեություն ենք իրականացրել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, քրեական վարույթների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, հավաքների ազատության, խոսքի ազատության, ատելության խոսքի և ընդհանրապես անհանդուրժողականության միջավայրի հաղթահարման և այլ ոլորտներում։ Այստեղ էլ, կարծում եմ, զարգացումները բազմաթիվ են։ Հետագայում էլ շատ ավելի մեծ ծավալով ենք շարունակելու այս գործունեության տեսակների իրականացումը։ Գործունեություն ենք իրականացրել նաև մի շարք այլ ոլորտներում, որոնց առնչությամբ կարող եմ խոսել հարցազրույցի այլ հարցերի շրջանակներում։

– Հայտնի է, որ Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել մի քանի տասնյակ գերիների։ ՄԻՊ-ն ի՞նչ աշխատանքներ է տանում նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված, այս ուղղությամբ միջազգային կառույցների հետ ի՞նչ աշխատանքներ են տարվում:

– Նշեմ, որ այս հարցն, իհարկե, ուղղակիորեն չի ընդգրկվում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, բայց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների հետ կապված խնդիրների, ես անընդհատ եմ այս հարցերով զբաղվում։ Աշխատանքների մեծամասնությունը խորհրդապահական բնույթ է կրում, և քիչ ենք այս հարցերի մասին հրապարակային խոսում։ Միևնույն ժամանակ, նշեմ, որ ես անընդհատ, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ իմ հաղորդակցության շրջանակներում ոչ միայն պարզապես բարձրաձայնում եմ այս խնդիրը, այլ մի շարք իրավիճակներում հստակ վերլուծությամբ իրավունքների խախտման առնչությամբ միջազգային գործընկերներին ներկայացնում եմ իրավունքների կոնկրետ խախտումներ, օրինակ՝ ադրբեջանական տարբեր հեռուստաալիքներով գերիների մասնակցությամբ տեսանյութերի և ռեպորտաժների նախապատրաստման առնչությամբ, ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող վարույթների, դրանց անկողմնակալության ու մարմինների անկախության առնչությամբ մտահոգությունների վերաբերյալ և այլն։

Իհարկե հատուկ շեշտադրեմ, որ առանցքային խնդիրը գերիների վերադարձի հետ կապված հարցն է, որը մշտապես ենք բարձրաձայնում։

Հույս ունեմ, որ այս խնդիրները պատշաճ և շուտափույթ լուծումներ կստանան, որովհետև, ինչպես իմ բոլոր միջազգային գործընկերներին եմ անընդհատ նշում՝ սա միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, սա ընդհանրապես ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, միջազգային հանրությանը վերաբերելի խնդիր է, որովհետև առնչվում է այնպիսի կարևորագույն, հիմնարար իրավունքների, որոնց՝ աշխարհի մի կետում չպաշտպանված լինելը հանգեցնում է ամբողջ աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների։

– Տիկին Մանասյան, վերջերս կառավարությունը գործարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։ Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը և ծրագրով տրամադրվող աջակցության չափը։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ պետության ձեռնարկված քայլերը։

– Պետք է հատուկ արձանագրեմ, որ այս գործընթացին ես անձամբ եմ ներգրավվել բռնի տեղահանման առաջին օրվանից։ Ես և իմ աշխատակազմի ներկայացուցիչները անմիջապես մեկնել ենք գրանցման կետեր, մասնավորապես՝ Սյունիք, այնուհետև Վայք։ Մենք ոչ միայն մոնիթորինգ ենք իրականացրել գործընթացի և պետական մարմինների գործունեության առնչությամբ, այլ նաև շուրջ 10 օրվա ընթացքում անցկացրել ենք 350-ից ավելի հարցազրույցներ բռնի տեղահանված անձանց հետ՝ հասկանալու նրանց իրավունքների հետ կապված խնդիրները, այդ թվում՝ մինչ բռնի տեղահանումը, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով նրանց իրավունքների խախտման հետ կապված հարցերը, մանրամասները, փաստերը։

Հատուկ արձանագրեմ, որ ամենակարճ ժամանակահատվածում ես հրապարակել եմ արտահերթ զեկույց, որտեղ այս բոլոր խնդիրները ներկայացված են եղել, այդ թվում՝ դիակների վրա խոշտանգումների/անդամախեղման նշանների և այլնի վերաբերյալ տեղեկատվություն՝ դրանք հիմնավորող փաստերով։ Դրանից հետո անընդհատ շարունակել ենք իրականացնել այս ոլորտի հետ կապված աշխատանքները՝ նկատի ունենալով այն, որ նշված խումբ անձանց իրավունքների պաշտպանությունը անընդհատ և շարունակական գործընթաց պետք է լինի։

Հատուկ արձանագրեմ, որ իմ հիմնական դիտարկումն այն է, որ պետությունը, այո, արագ է գործել, շատ արագ է հասցեագրել խնդիրները և կարողացել է նաև համարժեք արձագանք ունենալ տեղի ունեցած պրոցեսներին։ Միևնույն ժամանակ, գործընթացների համատեքստում տարբեր խնդիրներ են եղել, որոնք ես ինքս եմ բարձրաձայնել։ Ավելին, տարբեր հարցեր լուծում են ստացել հենց իմ միջամտությամբ։ Օրինակ՝ սոցիալական աջակցության, անշարժ գույք ունենալու հետ պատճառահետևանքային կապի առնչությամբ և մի շարք այլ կարգավորումներ փոփոխության են ենթարկվել նաև իմ կողմից ներկայացված առաջարկությունների արդյունքում։

Շատ կարևորում եմ այն սոցիալական աջակցության ծրագրերը, որոնք պետությունն իրականացնում է։ Բնականաբար, ինքս էլ պարբերաբար կարծիք եմ արտահայտում աջակցության չափը թե՛ ավելացնելու, թե՛ տարբեր աջակցության ծրագրերը շատ ավելի լայն ծավալով, ռեսուրսների ավելի մեծ ներգրավմամբ իրականացնելու հետ կապված։ Բայց, բնական է, որ բոլորս ենք հասկանում, որ այդ ամենը պայմանավորված է նաև պետության ունեցած հնարավորություններով, որովհետև առկա ռեսուրսներն, իհարկե, անսահմանափակ չեն՝ նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետությունը բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ ևս պետք է լուծի։ Օրինակ՝ թե՛ սահմանամերձ բնակավայրերում բնակիչների իրավունքների պաշտպանությունը, թե՛ հայաստանյան գյուղական տարբեր բնակավայրերում անձանց սոցիալական աջակցության ծրագրերը և այլն։ Մինչ այժմ տարբեր դիմումներ ենք ստանում, օրինակ՝ երկրաշարժի հետևանքով աղետի գոտում տուժած քաղաքացիների սոցիալական աջակցության ծրագրերի անհրաժեշտության և այլնի հետ կապված։ Պետությունը պետք է կարողանա այս ամենը պատշաճ մակարդակով հավասարակշռել և յուրաքանչյուր խնդրի լուծման համար պատշաճ միջոցներ հատկացնել։ Միևնույն ժամանակ, կարևորում եմ, որպեսզի այս բոլոր ծրագրերը մշակելիս՝ պետությունն ուշադրությամբ անդրադառնա նաև այսօրվա աշխարհում գոյություն ունեցող՝ իրավունքների հետ կապված չափանիշներին։

– Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից հետո սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ, մասնավորապես Կիրանցում, խնդիրներ էին առաջացել անշարժ գույքի հետ կապված, նրանք նաև մտահոգություն էին հայտնել անվտանգային խնդիրների հետ կապված։ Վստահաբար, Դուք և Ձեր աշխատակազմը այցելել եք Տավուշի մարզ և տեղում ծանոթացել իրավիճակին։ Այս առումով մարդկանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ արձանագրե՞լ եք։

-Ես եղել եմ Տավուշի մարզում, բայց ոչ միայն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև Հայաստանի բազմաթիվ այլ սահմանամերձ բնակավայրերում՝ հասկանալու քաղաքացիների մտահոգությունները և իրական վիճակը։ Կուզենամ հատուկ արձանագրել, որ այդ այցերի արդյունքում նաև հրապարակային զեկույցներ եմ հրապարակել, որոնք թարգմանվել են անգլերեն, ուղարկվել են պետական մարմիններին և միջազգային գործընկերներին։

Կուզենամ հատուկ շեշտադրել, որ իմ զեկույցներում ներկայացված՝ սահմանամերձ բնակավայրերում անվտանգային խնդիրների հետ կապված մարդու իրավունքներին վերաբերելի հարցերին հղում է կատարել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։

Նշեմ նաև, որ ես այն պաշտոնատար անձն եմ, որն անվտանգային հարցերն անընդհատ է բարձրացրել սահմանամերձ բնակավայրեր այցերի արդյունքում և բազմաթիվ են դեպքերը, երբ խոսել եմ մարդու իրավունքների հետ կապված տարատեսակ խնդիրների մասին՝ պայմանավորված այս պահին առկա անվտանգային իրավիճակով։ Դրանք թե՛ կյանքի, թե՛ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, երեխաների և մի շարք այլ իրավունքների հետ կապված հարցեր են, որոնք տարբեր առանձնահատկություններով վերաբերելի են նաև Կիրանցին։

Կարծում եմ, որ պետությունը միանշանակ ունի, այդ թվում՝ այդ բնակավայրերում քաղաքացիների իրավունքները երաշխավորելու պարտավորություն և պետք է առավելագույն քայլերը ձեռնարկի, որպեսզի հնարավոր լինի բոլոր գործընթացներն իրականացնել այսօրվա աշխարհում գործող մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան։ Ես, այդ թվում՝ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր այցից անմիջապես հետո, բոլոր այդ խնդիրները շատ հստակ ձևակերպումներով հաղորդակցել եմ իրավասու պետական մարմիններին։ Մի շարք խնդիրների հետ կապված ինձ նաև հետադարձ հաղորդակցությամբ ներկայացվել են այն լուծումները, որոնք գործադիր իշխանությունը փորձել է գտնել իմ կողմից բարձրաձայնված խնդիրների առնչությամբ։ Դրանք թե՛ մեր բացահայտած, թե՛ քաղաքացիների կողմից մեզ ներկայացված խնդիրներ են։ Կարևորում եմ այս գործընթացների համատեքստում մարդու իրավունքների առանցքային լինելու հանգամանքի դիտարկումը իրավասու պետական մարմինների կողմից։

-Կարծեմ՝ Ազգային ժողովում Դուք անշարժ գույքի հետ կապված էլ էիք խնդիր բարձրաձայնել։ Ասել եիք՝ նույնիսկ սեփականության վկայական չունենալու դեպքում պետությունը պարտավոր է այդ մարդկանց ինչ-որ ձևով գույք տրամադրել։

– Այո, ես այդ մասին խոսել եմ նաև Ազգային ժողովում։ Մասնավորապես, ամենազգայուն հարցերից մեկն, իհարկե, սեփականության իրավունքի հետ կապված հարցն է։ Այդ առումով շատերի հիմնական փաստարկն այն էր, որ անձինք ունեն սեփականության իրավունքի վկայականներ, այդ պատճառով նրանց իրավունքը պետք է երաշխավորված լինի։ Բայց ես հատուկ հաղորդակցել եմ բոլոր մարմիններին և գործիչներին, որ իրականում ինձ հայտնի են նաև դեպքեր, երբ անձինք փաստացի չունեն սեփականության իրավունքի վկայական, բայց միևնույն է՝ պետությունն ունի նրանց գույքային իրավունքները երաշխավորելու պարտավորություն։ Կարևորում եմ այս խնդիրները բարձրաձայնումն իմ կողմից, քանի որ այդ հանգամանքը դերակատարություն է ունենում տարբեր հարցերին առնչվող խնդիրներ կանոնակարգելիս։

Իմ տեսակետն այն է, որ նշված բոլոր անձինք պիտի ստանան փոխհատուցում կամ ստանան իրենց իրավունքների այլընտրանքային այլ երաշխիքներ տարատեսակ ձևաչափերով, որովհետև պետության խնդիրն է և պետության խնդիրն է եղել ի սկզբանե քաղաքացիների գույքային իրավունքների երաշխավորումը և դրանց համար համապատասխան պայմանների ձևավորումը։

– Ձեր տեղեկությամբ նրանք ամբողջությամբ ստացե՞լ են այդ փոխհատուցումը։

– Ես պետական իշխանության տարբեր մարմինների հետադարձ հաղորդակցությունից տեղեկացված եմ, որ իմ նաև այս առաջարկը հաշվի է առնվել իրավունքների երաշխավորման գործընթացներում։ Չեմ կարող ասել՝ այս փուլում քաղաքացիների և պետական մարմինների շփումները ինչ վերջնակետի կամ նպատակակետի են հասել փոխհատուցման առումով, բայց այն, որ ինձ պետական մարմինները հավաստիացրել են, որ իմ առաջարկը նկատի է առնվել, և փոխհատուցման հարցը քննարկման առարկա է դարձել, սա միանշանակ է։ Կարծում եմ՝ հետագա ընթացքի վերաբերյալ կկարողանանք ստանալ տեղեկատվություն թե՛ իրավասու մարմիններից, թե՛ քաղաքացիներից։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները Թրամփ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է փոխվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց էԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ
Ամենադիտված