115 000 արցախցիներ ստիպված էին փախչել Հայաստան՝ հալածանքների և ոճրագործությունների սպառնալիքի ներքո. Միրզոյան
ՏեսանյութերՀուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով։
«Մինչ Հայաստանը պայքարում էր COVID-19 համավարակի հետևանքների դեմ՝ Հայաստանը բաղվեց մեկ այլ աղետի։ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան, 10 ամիս տևած շրջափակումը, սովը և 2023 թվականին տեղի ունեցած էթնիկ զտումը խլեցին հազարավոր կյանքեր և հանգեցրին զանգվածային ավերածությունների ու հումանիտար ճգնաժամի: Ավելի քան 115 000 բռնի տեղահանված փախստականներ՝ տարածաշրջանի ամբողջ բնիկ բնակչությունը, մի քանի օրվա ընթացքում ստիպված էին փախչել Հայաստան՝ հալածանքների և ոճրագործությունների սպառնալիքի ներքո»,- ասել է նախարարը։