Մասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովին
Քաղաքական
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մտադիր է նախընտրական քարոզարշավի շրջանակում ամսական 45 մլն դոլար հատկացնել Թրամփի վերընտրմանն աջակցող America PAC հանձնաժողովին, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
America PAC-ը գրանցում է ընտրողներին և կոչ է անում նրանց վաղաժամ քվեարկել:
ԱՄՆ-ում քաղաքական գործողությունների հանձնաժողովը կազմակերպություն է, որը համախմբում է դոնորներին, որոնք գումար են նվիրաբերում նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին:
Նման հանձնաժողովներին նվիրատվության չափի սահմանափակում չկա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)