Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել Голос շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին
ՏեսանյութերՌուսաստանում վերջնական մեղադրանք է առաջադրվել Голос շարժման համանախագահ, ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Գրիգորի Մելքոնյանցին, գրում է dw-ն։
Նշվում է, որ Голос-ը «մաս է կազմել ընտրությունների մոնիթորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցին (ENEMO), որը 2021 թվականին Ռուսաստանում ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»:
Голос-ը հերքում է ENEMO-ի հետ որևէ կապ: Շարժման հայտարարության մեջ ընդգծվում է, որ իր դեմ իրականացվում է «արհեստական գործողություն»՝ վարկաբեկելու և արգելափակելու «ընտրակեղծիքների դեմ պայքարող ասոցիացիայի օրինական գործունեությունը»։
Գրիգորի Մելքոնյանցը նախնական կալանքի տակ է 2023 թվականի օգոստոսի 17-ից։ Նա մեղադրվում է ENEMO-ի գործունեությունը կազմակերպելու համար։ Մելքոնյանցը նշել է, որ ազատազրկման ընթացքում փոխել է «8 խուց և 100-ից ավելի խցակից»:
«Ձերբակալության ընթացքում հետաքննությունը Մելքոնյանցի մեղավորության որևէ նոր ապացույց չի ներկայացրել»,- ասվում է Голос շարժման կայքում։