Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն ընդգրկվել է ռուսական լավագույն դետեկտիվ սերիալների թոփ հնգյակում
ՏեսանյութերNews.am-ը գրում է․
Ռուսական «Կինոաֆիշա» մասնագիտացված հրատարակությունը Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալը ներառել է տարբեր տարիների ռուսական լավագույն դետեկտիվ սերիալների հնգյակում։
«Շքեղ ինտելեկտուալ լրտեսական թրիլլեր այն մասին, թե ինչպես պետք է ռուս դիվանագետը կանխի վերահաս միջազգային սկանդալը», — գրում է հրատարակության հեղինակ Եկատերինա Սոլովյովան 12-մասանոց ֆիլմի նկարագրության մեջ, որը թողարկվել է «Okko» հարթակում հունիսի 10-ին։
Վիկտոր Սողոմոնյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, Հայաստանում քաղաքական պաշտոններ զբաղեցրած ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր, մեդիա-մենեջեր, «Ալֆա մեդիա հաուս»-ի հիմնադիրներից մեկը (Alphanews.am կայքի և «Работает Альфа» տելեգրամյան ալիքի): «Վարշավա 21»-ը Սողոմոնյանի երրորդ բազմասերիանոց ֆիլմն է, որը նկարահանվել է Ռուսաստանում։
«Վարշավա 21»-ը Վիկտոր Սողոմոնյանի երրորդ սերիալային ֆիլմն է, որը նկարահանվել է Ռուսաստանում։
Սերիալի բեմադրող ռեժիսորը Ֆելիքս Գերչիկովն է, բեմադրող օպերատորը՝ Անտոն Կոստրոմինը, բեմադրող նկարիչը՝ Վասիլի Գրոզնին: Սերիալի գլխավոր դերերում հանդես են եկել Դմիտրի Միլլերը, Դմիտրի Կուլիչկովը, Վալերիա Շկիրանդոն, Կոնստանտին Կրյուկովը, Սերգեյ Յուշկևիչը, Անդրեյ Իլյինը, Յուրի Բատուրինը, Նիկոլայ Կոզակը, Անատոլի Կոտենևը, Յուրի Բելյաևը, Սերգեյ Գուրևը և այլք: