Մարզպետները պատերի տակ դժգոհում են Փաշինյանից․ «Իրավունք»
Քաղաքական«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական աղբյուրները շարունակում են պատերի տակ շշնջալ ու դժգոհել շեֆի գործողություններից: Այս անգամ վերջինիս ամառային մարզային վոյաժները հունից հանել են մարզպետներին, որոնք ջանք չեն խնայում Փաշինյան Նիկոլին հավուր պատշաճի դիմավորել, «մասովկա» հավաքել, թե իբր շեֆի համար մարզի բնակիչները խելագարվում են:
Բայց, արի ու տես, ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների, Նիկոլին գոհացնել չի լինում: Վերջինս առիթը բաց չի թողնում մարզի բնակիչների մոտ մարզպետների վրա մուննաթ գալու համար, ամեն չնչին բացթողում վերագրում է մարզպետներին, որպեսզի ինքն իրեն ներկայացնի ամենակարող:
Մարզպետներն արդեն պատերի տակ սկսել են ակնհայտ դժգոհել, թե ինչ էլ անենք, մեկ է, մուննաթ դեմքով է հեռանում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում