Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվի Էդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը 2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան Փաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք» Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում Սիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթները Փաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության» Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ» Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ը 

Փաշինյանին հարց տված երիտասարդի անհետացման հետքերով․ «Հրապարակ»

Տեսանյութեր

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չնայած բոլոր ջանքերը գործադրել էր՝ մոնտաժված կադրերով եւ բեմադրված հանդիպումներով ցույց տալու, որ Արագածոտնում իբր Փաշինյանը հանրային մեծ աջակցություն ունի՝ մարդիկ նրան սիրով ու գրկաբաց են ընդունել, ծափահարել, շնորհակալություն հայտնել եւ այլն, սակայն ուրբաթ օրվա այցից հետո մամուլում սկանդալային տեղեկություն հայտնվեց այն մասին, որ վարչապետին իր դժգոհությունները ներկայացրած Ծաղկահովիտ համայնքի բնակիչն անհետացել է, ընտանիքի անդամներն էլ հաղորդում են ներկայացրել իրենց որդու անհետացման վերաբերյալ։
Փաշինյանի այցի գիշերը, մասնավորապես, հայտնի դարձավ, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին են դիմել Ծաղկահովիտ բնակավայրի բնակիչ՝ 32-ամյա Սերոբ Ներսիսյանի հարազատները եւ հայտնել, որ նա առավոտյան ժամերին տնից դուրս է եկել՝ Շիրակի մարզ մեկնելու՝ դեղ գնելու նպատակով, սակայն մինչեւ այժմ նրանից տեղեկություններ չունեն։ Եվ հայտնել են, թե ունեն կասկածներ, որ նրա հետ ինչ-որ վատ բան է պատահել: 

Հարազատների փոխանցմամբ՝ անհետացածը Լեռնապար գյուղում վարչապետին դժգոհել է ճանապարհների ոչ որակյալ ասֆալտապատման համար, հայտնել է, որ ավարտին չեն հասցվում Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները, եւ իրենց համոզմամբ՝ հենց դա է եղել պատճառը, որ նրան առեւանգել են: Անհետացած երիտասարդը հայտնաբերվել է միայն հաջորդ օրը՝ երեկոյան։

Ուշագրավ է, որ վարչապետի հետ կապված այս միջադեպի վերաբերյալ իրավապահ կառույցները չշտապեցին պաշտոնական հաղորդագրություն տարածել, ՔԿ-ից երեկ մեր հարցմանն ի պատասխան փոխանցեցին․ «Կա նախաձեռնված վարույթ՝ անձի անհետ կորելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ավելի ուշ անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Ստուգվել են նրա կողմից ներկայացված իրարամերժ տվյալները, ստացված տվյալներով՝ հերքվել են հնարավոր առեւանգման ու բռնության ենթարկման հանգամանքները։ Նախաքննությունը շարունակվում է»։ 

Միջադեպին առավել խորհրդավորություն է հաղորդում նաեւ այն, որ սրա մասին մարզային իշխանությունների ներկայացուցիչները կա՛մ չեն ուզում խոսել, կա՛մ էլ կցկտուր տեղեկություններ են հաղորդում։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է՝ եթե, ինչպես ՔԿ-ն է հաղորդում, այս պատմությունը շինծու է, ապա այդ մասին առաջինն իշխանականները կթմբկահարեին։

Նշենք, որ որոշ շրջանակներ վերջին օրերին համառորեն տարածում են, թե անհետացողը մոլի նիկոլական է, եւ նրա հետ չէին կարող հաշվեհարդար տեսնել, պարզապես երիտասարդ ատամնաբույժն անձամբ բեմադրել է իր առեւանգումը, որ արտագաղթի Հայաստանից ու առեւանգման պատմությունը հօգուտ իրեն օգտագործելով, որեւէ եվրոպական երկրում քաղաքական ապաստանի հարց լուծի։ Սակայն այս վարկածն էլ ավելի է խայտառակում իշխանությանը․ ստացվում է, որ անգամ նիկոլականներն են դժգոհ «ժողովրդավարության բաստիոնից» եւ այնքան դժգոհ են, որ արտագաղթի մասին են մտածում։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը երեկ ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին, իսկ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանն էլ երդում-պատառ կերավ, թե իրեն ոչինչ հայտնի չէ։ «Օրգանը մենակ գիտի, ես բան էլ չգիտեմ»,- ասաց Հակոբյանը։ Հարցրինք՝ իսկ չե՞ք խոսել Ձեր համագյուղացիների հետ։ «Խոսել եմ, բայց բան չգիտեմ, օրգանը գիտի մենակ»,- կրկնեց նա եւ անգամ չհամարձակվեց խոսել ասֆալտապատման, հիվանդանոցի կառուցման մասին, որոնց վերաբերյալ անհետացած տղամարդը խոսել էր։ «Երեխեքի արեւ, խաբար չեմ»,- ասաց նա։ Փոխարենը երիտասարդին բնորոշեց իբրեւ խելացի, կազմակերպված, աշխատասեր մարդու, որն ատամնաբույժ է եւ իր մասնագիտությամբ է զբաղվում։

Միջադեպի գլխավոր հերոսի հեռախոսահամարն անհասանելի էր, խոսեցինք երիտասարդի հոր՝ Սայաթ Ներսիսյանի հետ։ Նա չհերքեց, որ ինքն է իրավապահներին հաղորդում ներկայացրել որդու անհետացման վերաբերյալ, սակայն դժվարությամբ եւ ընտրողաբար էր պատասխանում մեր հարցերին։ Հարցրինք՝ արդեն պա՞րզ է, թե ով է եղել իր որդուն առեւանգողը։ «Չեմ կարա ասեմ, ինձ անհայտ է՝ ով է առեւանգել, ինչի համար»։ Իսկ Ձեր որդին վերադառնալով ի՞նչ է պատմել, ո՞վ է իրեն առեւանգել, կամ գուցե ինքնակա՞մ է գնացել։ «Չգիտեմ, չեմ հարցրել»։ Ձեր որդուն չե՞ք հարցրել։ «Լավ, ես աշխատանքի եմ, չեմ կարող էլ խոսել»։ 

Սայաթ Ներսիսյանին հարցրինք նաեւ որդու քաղաքական հայացքների մասին, կոնկրետացնելով՝ իշխանություններին դե՞մ է, թե՞ կողմ։ «Ոչ մի իշխանությանն էլ ինքը դեմ չի, ես չեմ կասկածում, որ իշխանությունների կողմից պիտի լինի ինչ-որ բան արած»։ Իսկ ճի՞շտ է, որ հատուկ է սարքել, որ քաղաքական ապաստան ստանա արտերկրում։ «Չեմ կարող ասել, ինքը կասի»։ Հայաստանից հեռանալու մտադրություն ունի՞։ «Չեմ իմանում․․․ Կարող ա ունի, ինձ չի ասել ինքը»։ Միասին եք ապրում, չէ՞։ «Այո, բայց ես աշխատանքի մեջ եմ, անջատում եմ, ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, իրեն չեմ մոտեցել, չեմ հարցրել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանՓաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք»ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկումՍիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էԼոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթներըՓաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության»Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածները վերսկսելու անխուսափելի որոշման մասին Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները Թրամփ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է փոխվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց էԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ)
Ամենադիտված