Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվի Էդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը 2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան Փաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք» Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում Սիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթները Փաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության» Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ» Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ը 

«Գոռս մեր տան սյունն էր, նա միշտ բարիք է սերմանել». Գոռ Ավետիքյանն անմահացել է նոյեմբերի 3-ին «Մարտունի 3»-ում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն մեկ տարեկանից սկսած Գոռի հետ խոսելիս ինձ թվում էր, որ մեծի հետ եմ խոսում, այնքան խելացի աչքերով էր ինձ նայում: Երբեք մանկական լեզվով իր հետ չեմ խոսել: Տեսակով գերակտիվ էր: Ինն ամսականից արդեն քայլում էր: Շատ ընդունակ էր, արագաշարժ, այդ պատճառով ավելի մեծ տարիքում իրեն տարբեր խմբակների եմ տարել, որ էներգիան ու հետաքրքրասիրությունը սպառեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Փիրուզան՝ Գոռի մայրիկը:

Նրա խոսքով, որդին շատ էր սիրում բնական գիտությունները՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա: «Ցույց չէր տալիս, որ դրանով չափազանց հետաքրքրված է, իր գիտելիքների պաշարին ծանոթ չէի: Կարող էր դասը չսովորել, բայց ուրիշ տեղից ինֆորմացիան ստանար: Ունիկալ հիշողություն ուներ, դասը լսում էր, հաջորդ օրը պատմում և բարձր գնահատական ստանում: Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակն անգիր գիտեր: Տարեցտարի եմ իրեն բացահայտել, քանի որ չի պարծեցել իր գիտելիքներով: 14-15 տարեկանում ճապոնական մշակույթն էր ուսումնասիրում, ճապոնացիներին շատ էր սիրում, երազում էր Տոկիո մեկնել: Սպորտով է զբաղվել, 15 տարեկանում 190 կգ բարձրացրեց, եռամարտով էր զբաղվում:

Իր հետ կարելի էր զրուցել տարբեր թեմաներից, ու ոչ թե մակերեսորեն էր տեղյակ թեմային, այլ ամբողջ խորությամբ: Իր լավ հիշողության շնորհիվ գիտելիքը, կարծես, սպունգի պես ներծծում էր, ամբարում իր մեջ ու պետք եղած ժամանակ ի ցույց դնում: Բոլորովին էլ զարմանալի չէր, որ ինչ-որ պահից սկսած արդեն իրենից, ինչպես մեծից, խորհուրդներ էի հարցնում, իր կարծիքը լսում: Երբեք իմ խոսքը, խորհուրդները չի անտեսել: Մեկ անգամ եմ իրեն ասել՝ մեծերին կօգնես: Դա բավական էր, որ ծանոթանծանոթին օգնության հասներ: Ուղնուծուծով ջենտլմեն էր: Ամեն առիթով ու անառիթ ծաղիկներ էր նվիրում»: Գոռը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:

«Չորրորդ կուրսի առաջին կիսամյակն էլ սովորեց ու զորակոչվեց բանակ: Հետո եմ իմացել՝ Գոռը տեղյակ է եղել, որ կարող է ուսումն ավարտելուց հետո մեկնել ծառայության, բայց մեզ ոչինչ չի ասել այդ մասին»: Նկարչությունն էր Գոռի տարերքը, հասցրել է մի քանի տասնյակի հասնող գործեր արարել, շատ է սիրել նաև իր աշխատանքները նվիրել հարազատ մարդկանց: Մայրիկն ասում է՝ Թերլեմեզյանում սովորող իր մտերիմ ընկերուհու հետ որոշել էին միասին ուսումը Սանկտ Պետերբուրգում շարունակել: 2019 թ.-ի հունվարին Գոռը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում՝ մոտոհրաձգային վաշտում: Արցախում՝ «Մարտունի 3»-ում, եղել է ԲՄՊ-ի ավագ մեխանիկ վարորդը: «Ամուսինս Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, և ամբողջ կյանքում Գոռը լսել է պատերազմի պատմությունները, հայրիկն ամբողջն, իհարկե, հումորով էր ներկայացնում: Ամուսինս ասում էր՝ տղան պետք է ծառայի, իմ ներսում գուցե ներքին անհանգստություն կար, բայց գեթ մեկ անգամ Գոռին չեմ ասել, որ չգնա բանակ:

Երբ ծառայության ժամանակ հարցնում էինք՝ ինչպե՞ս ես, արձագանքում էր՝ արտակարգ: Ծառայության ամիսներին երբեք չի դժգոհել որևէ բանից, նույնն էլ՝ պատերազմի ժամանակ: Այդ օրերին զանգահարում էր մեզ, հումորներ անում: Իր հետ հաճելի էր զրուցելը, միշտ ձգտում էր, որ ցանկացածի հետ իր զրույցն ուրախ անցնի, լավ տրամադրությամբ իրար հրաժեշտ տան: Գոռը շատ էր կարդում։ Բանակում հոգեհարազատ մարդ գտնել չէր կարողանում, ում հետ կկիսեր իր հայացքները, և հանգստությունը գտնում էր գրքերի մեջ։ Կարող էինք հեռախոսով ժամեր շարունակ կարդացած գիրքերը քննարկել, ընդ որում՝ լսողի դերում հիմնականում ես էի»: Սկսվեց 44-օրյա պատերազմը:

«Գոռը մեզ զանգեց պատերազմի 3-րդ օրը, ասաց՝ մեզ տանում են 3-րդ գիծ: Հետո հասկացանք, որ այդ պատերազմում առաջին, երկրորդ կամ երրորդ գիծ գոյություն չուներ: Երբ զրուցում էինք հեռախոսով, կրակոցի պահին անմիջապես անջատում էր, մեզ թվում էր, թե կապն ընդհատվեց: Ամեն օր մեզ զանգելու հնարավորություն է գտել: Դրա համար, երբ վերջին երեք օրը չզանգահարեց, սկսեցի անհանգստանալ: Վերջին անգամ նոյեմբերի 2-ի ցերեկն ենք զրուցել, ասացի, որ երեկոյան էլ զանգահարի, բայց չզանգեց: Այդ ժամանակ զանգահարել էր մտերիմ ընկերուհուն, ասել էր՝ Լիլի՛թ, մեզ առաջ են տանում, չգիտեմ, թե ինչ կլինի, բայց ուզում եմ՝ որևէ մեկն իմանա: Իմ տղան շատ խելացի էր, լավ էր հասկանում, թե ուր է գնում: Ասում են՝ դեպքը նոյեմբերի 3-ին է եղել, բայց իմ շունչը սկսեց կտրվել նոյեմբերի 5-ին, ինձ թվում է՝ նա դեռ ողջ է եղել այդ երկու օրը: Նոյեմբերի 5-ի երեկոյան իրեն դուրս են բերել, վեցին մեզ բոթը հայտնեցին:

Զոհվել է «Մարտունի 3»-ում: Գոռի զոհվելու պատմությունը բազմաթիվ հարցականներ ունի: Հրամանատարը շատ քիչ բան է ասում, նշանառուին գտնել չենք կարողանում: Հրամանատարն ասում է՝ մինչև նկատել է, որ հետևից տանկը կկրակի, չի հասցրել տղաներին ասել, որ խրամատներում թաքնվեն, պայթյուն է տեղի ունեցել: Գոռը վիրավոր է եղել ազդրերի հատվածում, գուցե ուշաթափված է եղել, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեն փրկել, դուրս բերել: Բնավորությամբ լիդեր էր, ապրում էր նրա համար, որ մարդկանց օգնի, լավություն անի: Երբեք առաջինն իր մասին չէր մտածում: Առաջին օրը բոլորին զորամասից հանել էր, նոր ինքը դուրս եկել: Բայց վերջին օրը, երբ նա էր օգնության կարիք ունեցել, իրեն օգնող չէր եղել: Արնաքամ էր եղել»: Ապրելու ուժի մասին: «Գոռն ուժ տվեց ապրելու համար: Դատարկ նավի նման օվկիանոսում ճոճվում էի, չէի հասկանում, թե ինչ է հետս կատարվելու:

Իրական ցավն այնքան երանգներ ունի, այս չորս տարվա ընթացքում այնքան էտապներ եմ անցել: Սկզբում ուզում ես, որ բոլորն իմանան քո ցավի մասին, ճչում ես, գոռում: Հետո կամաց-կամաց հասկանում ես, որ ցավը միայն քոնն է, որ ոչ ոք պարտավոր չէ ապրել քո ցավով: Պետք է փայփայես այն, մինչև սովորես նրա հետ ապրել: Ամենակարևորը՝ չեմ չարացել, իմ Գոռը չարություն ասած բառն անգամ չգիտեր: Իմ Գոռը միշտ բարիք է սերմանել: Նա ամեն ինչ անում էր, որ հպարտանամ իրենով, հիմա այնքան մաքուր պետք է ապրեմ, որ իմ տղան հպարտանա ինձնով, երբեք թույլ չեմ տա, որ տղաս գլուխը կախի իմ պատճառով: Չարության պատճառով է, որ այսօր իմ տղան ինձ հետ չէ, ուրեմն ես չպետք է չարություն սերմանեմ: 2021 թ.-ին Լուսինե Քարամյանը կազմակերպեց Գոռիս առաջին անհատական ցուցահանդեսը: Այդ ցուցահանդեսից հետո նաև հասկացա, որ պետք է ապրեմ ու Գոռիս ապրեցնեմ: Գոռս մեր տան սյունն էր, շատ ենք զգում իր ֆիզիկական ներկայության կարիքը:

Պատերազմի օրերին զրուցում էր տատիկի հետ, ասաց, որ վերադառնալուց հետո ամուսնանալու է, տղա ունենա, տղայի անունն էլ էր որոշել՝ Նոյ: Գոռն իր գրպանում ուներ ընկերոջ հետմահու նամակը, բայց անձամբ գրել հրաժարվել էր։ Գրելը նրա համար պարտվել էր նշանակում։ Գոռի համար վերադառնալը հրամայական էր։ Այնքան լավ եմ հիշում 15 կամ 16 տարեկանում իր ասած խոսքերը՝ մա՛մ, երազում եմ 90 տարեկան լինել, թոռներս վազվզեն, ես էլ իրենց կոնֆետ տամ: Այդ տարիքի ո՞ր տղան է նման բաներ երազում»: Գոռն իր անունով աստղ ունի երկնակամարում, որը «ծնվեց» 2021 թ.-ի հուլիսի 6-ին՝ իր ծննդյան օրը։ Դա իր մտերիմ ընկերուհու և նրա ընտանիքի նվերն էր: Գոռի նկարներից մեկը զարդարում է Ավետիս Ավետիսյանի մոտիվացիոն գրքի կազմը։ Սրանք էլ Գոռին ապրեցնելու լավագույն տարբերակներն են: Ես էլ իմ ճանապարհը կշարունակեմ ութ տարեկան Գոռի երկու մտքով՝ «Ճշմարտությունը քար կկոտրի» և «Բարին չարի հետ չի ձուլվում»:

Հ. Գ. - Գոռ Ավետիքյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներով: Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանների: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանՓաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք»ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկումՍիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էԼոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթներըՓաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության»Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածները վերսկսելու անխուսափելի որոշման մասին Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները Թրամփ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է փոխվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց էԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ)
Ամենադիտված