Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել. Վահագն Մելիքյան
Քաղաքական«Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասում էր, որ Թուրքիայի ու Հայաստանի մերձեցմանը խանգարում է հայկական Սփյուռքը, հետևաբար, նաև այսօրվա իշխանությունների ձեռամբ, հզորագույն գործոնը՝ Սփյուռքը, պետք է չեզոքացվի»- այս մասին այսօրվա հավաքի ժամանակ ասել է դիվանագետ Վահագն Մելիքյանը:
«Բեկումնային ջրբաժանը սկսվեց 44-օրյա պատերազմի ու նրան հաջորդած ժամանակաշրջանում։ Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել։
Սփյուռքը ոտքի էր կանգնել Հայաստանի Հանրապետությանը նեցուկ լինելու համար, սակայն դրա դիմաց ստացավ խորն անվստահություն, չհրապարակված դրամական հոսքեր, հանգանակությունից գոյացած ծանրոցներ, որոնք չծառայեցին իրենց նպատակներին և որոշ պաշտոնյաների տներից այդ արկղերը հայտնաբերելու փաստեր»: