Եվս մեկ չեմպիոն Մասիսից․ համայնքապետն ընդունել է փոքրիկ շախմատիստին (լուսանկարներ)
ՏեսանյութերՎերջերս Ջերմուկում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշար, որի շրջանակում այս տարի միաժամանակ անցկացվեցին շախմատի մանկապատանեկան և 17-րդ կարգի շրջանային մրցաշարերը։
Մրցաշարին մասնակցել է նաև մասիսցի Սոս Հակոբյանը, ով զբաղեցրել է առաջին հորիզոնականը /մինչև 8 տարեկանների խմբում/ և ստացել հրավեր՝ մասնակցելու շախմատի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների:
Այսօր փոքրիկ շախմատիստին հյուրընկալեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը: Համայնքապետը շնորհավորեց Սոսին՝ մաղթելով նոր հաղթանակներ, ինչպես նաև հորդորեց շատ կարդալ և լավ սովորել: 8-ամյա Սոսը շնորհակալությամբ ընդունեց նվերը և խոստացավ, որ լավ է սովորելու և դառնալու է հայտնի շախմատիստ: