Հոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտ Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովները Հոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակել ՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը կարեւոր հայտարարություն է անում Պետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. Բաղդասարյան Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվի 2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան Փաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք» 

Telegram–ով կրիպտոարժույթով թմրամիջոցների վաճառքի համար 1 անձի մեղադրանք է ներկայացվել

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցավոր շղթայում ընդգրկված անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս 2020-2023 թվականների ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց:

Բացի այդ, երիտասարդը, քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.613.418 ՀՀ դրամին համարժեք ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով այդ միջոցների կենտրոնացումը և դրանով պայմանավորված իրավասու մարմինների տեսադաշտում հայտնվելը բացառելու, հնարավոր բացահայտումից խուսափելու, հետագա հանցավոր գործունեությունն անխոչընդոտ շարունակելու, հանցավոր գործունեությունից գոյացած ֆինանսական միջոցներն ստանալու, մասնատելու և շրջանառելու համար օգտագործել են տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներ և բանկային հաշիվներ:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրվել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ, որոնց հաճախորդների կողմից փոխանցված գումարները հետագայում փոխանցվել են այլ կրիպտարժութային դրամապանակների, այդ թվում՝ երիտասարդի անվամբ «Բինանս» համակարգում նույնականացված դրամապանակին: Այնուհետև թմրամիջոցներ ձեռք բերած անձինք կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակի տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար, որից հետո փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Վճարային գործիքներին մուտքագրված ֆինանսական միջոցները հետագայում փոխանցվել են էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, որից հետո նշված ֆինանսական միջոցները հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են:

Քննությամբ փաստվել է, որ «Բինանս» համակարգում 23-ամյա երիտասարդի «դաշքոին» տեսակի կրիպտոարժութային դրամապանակին, 2021 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում, 38 փոխանցումներով մուտքագրվել է ընդհանուր 7629 ԱՄՆ դոլարին համարժեք «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ, իսկ դրանից հետո՝ մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում, նույն դրամապանակին մուտքագրվել է ևս 20.778 ԱՄՆ դոլարին համարժեք «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ:

Այնուհետև մուտքագրված ընդհանուր 12.613.418 ՀՀ դրամին համարժեք 758.67766102 (28.407 ԱՄՆ դոլար) «դաշքոին» տեսակի կիպտոարժույթն ամբողջությամբ ելքագրվել է և փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Փաստվել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափերով վերոհիշյալ 12.613.418 ՀՀ դրամից 8.542.241 ՀՀ դրամ գումարը 2020-2023 թվականների ընթացքում փոխանցվել է 23-ամյա երիտասարդի անվամբ «Իդրամ» վճարահաշվարկային համակարգում նույնականացված դրամապանակին և վերջինիս կողմից տնօրինվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Թմրամիջոցների իրացման, փողերի լվացման հանցավոր շղթայում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄԷ գլխավոր դատախազը հրամայել է հետաքննություն սկսել FlyDubai ավիաընկերության միջադեպի վերաբերյալՀոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանաՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովներըՀոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՖեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակելԶելենսկու նախագահության օրոք Ուկրաինայի պետական ​​պարտքը աճել է 4,5 անգամՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը կարեւոր հայտարարություն է անումՊետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. ԲաղդասարյանԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն էYnet. Իսրայելական հետախուզությունը կքննարկի Դուբայում տարհանման թռիչքների մեկնարկըՍևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանՓաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք»ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկումՍիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էԼոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթներըՓաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության»Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածները վերսկսելու անխուսափելի որոշման մասին Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները Թրամփ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է փոխվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց էԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ Թրամփ
Ամենադիտված