Պակիստանի դատարանը կալանավորել է նախկին վարչապետին և նրա կնոջը
ՏեսանյութերՊակիստանի Գերագույն դատարանը բավարարել է նախկին վարչապետ և ընդդիմադիր Արդարության շարժում կուսակցության առաջնորդ Իմրան Խանի կնոջ՝ Բուշրա Բիբիի միջնորդությունը՝ նրան տնային կալանքից «Ադիալա» բանտ տեղափոխելու վերաբերյալ, որտեղ պահվում է նրա ամուսինը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Բուշրա Բիբին տնային կալանքի տակ էր Պակիստանում գտնվող ընտանեկան նստավայրում։
Նա հրաժարվել է մնալ տնային կալանքի տակ և պահանջել է իրեն տեղափոխել նույն «Ադիալայի» բանտ, որտեղ Իմրան Խանը կրում է իր պատիժը։ Բանտի կառավարիչները նախկինում դեմ են արտահայտվել այդ քայլին` ասելով, որ բանտում անվտանգ չի լինի նախկին վարչապետի կնոջ համար։
Հունվարին Խանը և նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին Գերագույն դատարանի կողմից դատապարտվեցին 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ Փետրվարի սկզբին դատարանը նախկին վարչապետին և նրա կնոջը մեղավոր է ճանաչել անօրինական ամուսնության մեջ և դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։