Հույս ունեմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը փոխել. Գուրգեն Արսենյան
ՔաղաքականՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն, ով սեպտեմբերին կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, հույս ունի, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը կփոխի:
«Հույս ունեմ՝ մեղմելու երկու երկրների միջև եղած հարաբերություններում սուր կետերը և փոխել երկու երկրների հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը»,-«Փաստինֆո»-ին ասել է նա՝ ընդգծելով, որ խորհրդարանում արձակուրդների այս ընթացքն օգտագործում է նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ նյութերին ծանոթանալու համար։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջները կարող են հանգեցնել նրան, որ ինչ-որ փուլում նաև միջազգային հանրությունը կարող է նման պահանջ ներկայացնել մեզ՝ Արսենյանն ասել է, որ կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ այս պահին պարտավոր է դրսևորել դիվանագիտական զսպվածություն։