Սևանա լճի մակարդակը հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ
ՀասարակությունՍևանա լճի մակարդակը հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.68մ (14.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 51սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.453մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հուլիսի 14-ը ներառյալ՝ 164.393մլն. մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 8-14-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.546մլն. մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից հուլիսի 14-ը ներառյալ՝ 43.034մլն. մ³: