Գայլերի հարձակումները մեծ վնասներ են շարունակում հասցնել գյուղացիներին Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Հայաստանի իշխանությունը Գրոնոյի առաջ ինքնիշխան հեզությամբ լռել է. Սյուզաննա Ավետիսյան Հասնենք Սասուն, մտնենք Վան. Արման Եղոյանի հավերժ փորացավը` Դաշնակցություն Հայաստանի անկախության 35-ամյակին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով Վլադիմիր Վարդանյանը կարող է գլխավորել ՍԴ-ն․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ հայտնի են հասցեները Երեկ Կոտայքում ողբերգական վթարի հետևանքով 4 մարդ է մահացել․ պարզվել են նրանց և վիրավորի ինքնությունները Գյուլերը՝ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացման մասին․ թիրախում նաև Կովկասի անվտանգությունը #ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ Ռուսաստանի դեմ հարվածը տարածվում է. ԱՄՆ-ն թիրախավորում է նաև Չինաստանն ու Հնդկաստանը (տեսանյութ) Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ» 

Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը փողեր է լվացել․ մանրամասներ

Աշխարհ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցավոր շղթայում ընդգրկված անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս 2020-2023 թվականների ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց:

Բացի այդ, երիտասարդը, քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.613.418 ՀՀ դրամին համարժեք ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով այդ միջոցների կենտրոնացումը և դրանով պայմանավորված իրավասու մարմինների տեսադաշտում հայտնվելը բացառելու, հնարավոր բացահայտումից խուսափելու, հետագա հանցավոր գործունեությունն անխոչընդոտ շարունակելու, հանցավոր գործունեությունից գոյացած ֆինանսական միջոցներն ստանալու, մասնատելու և շրջանառելու համար օգտագործել են տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներ և բանկային հաշիվներ:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրվել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ, որոնց հաճախորդների կողմից փոխանցված գումարները հետագայում փոխանցվել են այլ կրիպտարժութային դրամապանակների, այդ թվում՝ երիտասարդի անվամբ «Բինանս» համակարգում նույնականացված դրամապանակին: Այնուհետև թմրամիջոցներ ձեռք բերած անձինք կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակի տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար, որից հետո փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Վճարային գործիքներին մուտքագրված ֆինանսական միջոցները հետագայում փոխանցվել են էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, որից հետո նշված ֆինանսական միջոցները հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են:

Քննությամբ փաստվել է, որ «Բինանս» համակարգում 23-ամյա երիտասարդի «դաշքոին» տեսակի կրիպտոարժութային դրամապանակին, 2021 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում, 38 փոխանցումներով մուտքագրվել է ընդհանուր 7629 ԱՄՆ դոլարին համարժեք «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ, իսկ դրանից հետո՝ մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում, նույն դրամապանակին մուտքագրվել է ևս 20.778 ԱՄՆ դոլարին համարժեք «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ: Այնուհետև մուտքագրված ընդհանուր 12.613.418 ՀՀ դրամին համարժեք 758.67766102 (28.407 ԱՄՆ դոլար) «դաշքոին» տեսակի կիպտոարժույթն ամբողջությամբ ելքագրվել է և փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Փաստվել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափերով վերոհիշյալ 12.613.418 ՀՀ դրամից 8.542.241 ՀՀ դրամ գումարը 2020-2023 թվականների ընթացքում փոխանցվել է 23-ամյա երիտասարդի անվամբ «Իդրամ» վճարահաշվարկային համակարգում նույնականացված դրամապանակին և վերջինիս կողմից տնօրինվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Թմրամիջոցների իրացման, փողերի լվացման հանցավոր շղթայում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Քննչական կոմիտե

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գայլերի հարձակումները մեծ վնասներ են շարունակում հասցնել գյուղացիներինՀյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասինՀայաստանի իշխանությունը Գրոնոյի առաջ ինքնիշխան հեզությամբ լռել է. Սյուզաննա ԱվետիսյանԻնչո՞ւ են Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները ռեկորդներ գրանցում․ տնտեսագետի մեկնաբանությունըՀասնենք Սասուն, մտնենք Վան. Արման Եղոյանի հավերժ փորացավը` ԴաշնակցությունՀայաստանի անկախության 35-ամյակին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Վլադիմիր Վարդանյանը կարող է գլխավորել ՍԴ-ն․ «Ժողովուրդ»Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ հայտնի են հասցեներըԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Երեկ Կոտայքում ողբերգական վթարի հետևանքով 4 մարդ է մահացել․ պարզվել են նրանց և վիրավորի ինքնություններըԳյուլերը՝ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացման մասին․ թիրախում նաև Կովկասի անվտանգությունը#ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՌուսաստանի դեմ հարվածը տարածվում է. ԱՄՆ-ն թիրախավորում է նաև Չինաստանն ու Հնդկաստանը (տեսանյութ)Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ»Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել. «Հրապարակ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրելՊատմական հանդիպում Սպիտակ տանը․ հայ հոգևոր առաջնորդները՝ Թրամփի հետՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Փաստ»Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարք
Ամենադիտված