Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի» մարզմանը
ՀասարակությունԻտալիայի չեմպիոն «Ինտերի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և առաջին մարզումն անցկացրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մարզմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը նոր մրցաշրջանին պատրաստվելիս ընկերական խաղեր կանցկացնի իսպանական «Լաս Պալմասի», իտալական «Պիզայի», Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» և Լոնդոնի «Չելսիի» հետ: Առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին:
Ա սերիայի առաջին տուրում «Ինտերն» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի «Ջենոային»: