Թրամփը մահափորձից հետո բացատրել է՝ ինչու իրեն չեն սպանել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր վրա մահափորձից հետո հարցազրույց է տվել պահպանողական Washington Examiner թերթին, որտեղ բացատրել է, թե ինչու իրեն չեն սպանել։
Նախագահի հանրապետական հավանական թեկնածուի խոսքով՝ իրեն չեն սպանել, քանի որ նա մի պահ շրջվել է ամբոխից և նայել էկրաններին։ «Ես հազվադեպ եմ հայացքս շեղում ամբոխից, եթե ես այդ պահին դա չանեի, ես այս պահին չէի խոսի», - ասել է Թրամփը։
Ավելի վաղ փորձագետները հայտարարել են, որ նախկին նախագահին փրկել է գլխի կտրուկ շրջադարձը, որը նա արել է հենց այն պահին, երբ հնչել է կրակոց, որը դիպել է ականջին։ Մահափորձը լայն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում։
«Դիտեք, թե ինչպես է Թրամփը պտտում իր գլուխը վերջին վայրկյանին առաջին կրակոցից առաջ»։ «100% աստվածային միջամտության օրինակ»,- գրել են օգտատերերը։