Նավթի գինը բարձրանում է
ՔաղաքականՆավթի գինը երկուշաբթի թեթեւակի բարձրանում է անցած շաբաթվա նվազումից հետո։
Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 85,16 դոլար, ինչը 0,13 դոլարով (0,15 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերն էժանացել էին 0,37 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 85,03 դոլար։
WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,19 դոլարով (0,23 տոկոս)՝ մեկ բարելը 82,4 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով այդ պայմանագրերի արժեքն իջել էր 0,41 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 82,21 դոլար։
Նախորդ շաբաթվա արդյունքներով՝ Brent-ը էժանացել է 1,7 տոկոսով, WTI-ը՝ 1,1։