Լավ ապրելու բանաձևը ո՞րն է, կենդանի լինե՞լն է լավ ապրելու բանաձևը․ Բագրատ Սրբազան
ՀասարակությունՇարունակվում է Բագրատ Սրբազանի այցը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Սրբազանը իր ելույթում նշել է․
«Մենք եկել ենք հաշտության, սիրո, պատվի, արժանապատվության օրակարգով։ Ատելությունը, թշնամանքը վերացնելու, հայրենիք վերականգնելու, հայրենիք վերադարձնելու, ինքնության ունենալու, ազգերի շարքերի մեջ գլուխներս բարձր քայլելու օրակարգով։
Նա ուզում է ասել, որ մեր ժողովուրդն ուզում է լավ ապրել։ Լավ ապրելու բանաձևը ո՞րն է։ Կենդանի լինե՞լն է լավ ապրելու բանաձևը։ Կենդանին էլ է լավ ապրում, բայց վերջում մորթում են։ Նա ուզում է ասել, որ, ժողովուրդ ջան, դուք կենդանի եք, դուք մարդկային ոչ մի որակ չունեք։ Սա է ասում, ուղղակի այլ լեզվով»։