Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Կիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը Ռոնալդուն հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարից Պետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար ՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էր Հոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտ Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովները Հոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակել 

«Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք ձեր հալը կտեսնեք». զոհված զինվորի մայրը ապշեցնող դրվագներ է պատմում վարչապետի հետ հանդիպումից

ԱՄՆ

Aravot.am-ը գրում է․

«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները եւ դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պոլիէթիլենային տոպրակների մեջ գետնին գցելու սահմռկեցուցիչ տեսարանից հետո զինվորների ծնողները երդվեցին, որ պատասխանատուներից որեւէ մեկը անպատիժ չպիտի մնա: 3 տարի է անցել, երդումն ուժի մեջ է, պատասխանատուները՝ ազատության մեջ:

«Մտել եմ մորգ ու տեսել եմ իմ որդուն, ատում եմ ինձ, որ դեռ ապրում եմ այդ ահավոր տեսարանից հետո: Մարմնիս ամբողջ բջիջով ատում եմ էս իշխանությանը: Ես իմ ու իմ որդու մասունքի առաջ երդվեցի, որ վրեժս լուծելու եմ, ուղղակի չեք պատկերացնի ինչքան դժվար է վրեժի ցասումով ապրելը»,- սա գրել է զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը՝ խնդրելով հրապարակել:

Առաջարկեցինք զրուցել, եւ այն, ինչ Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Նաիրան՝ մանրամասներ ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից ու նրա արձագանքից, պարզապես անպատկերացնելի է, ուստի ներկայացնում ենք զրույցի այդ հատվածն ամբողջությամբ.

«Ապրիլի 12-ն էր, Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանդիպումը շատ թեժ էր, շատ ծանր էր, դժվար էր: Վերջում ծնողների նյարդերը էլ չէին դիմանում, ոչ մի ձեւի ճակատագրերը հայտնի չէին դառնում: Էդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք ձեր հալը կտեսնեք ու դուրս եկավ ինքը էդ նիստերի դահլիճից: Էդ օրը հենց ինքը իր բերնով էր ասել, որ կան տղաների մարմիններ, ուղղակի նույնականացում չեն եղել, կարող է եւ թշնամու մարմիններն ենք բերել, որովհետեւ իրենք հագուստներն են փոխել: Ու հաջորդ օրը միանգամից  60 հոգու զանգ է գալիս, որ դուք ունեք նույնականացված մարմիններ: էդ 60 հոգու մեջ ես էլ էի: Գնացի Հերացի, մի ամբողջ ոստիկանական պատ էր շարված: Եթե իրանք ճիշտ էին, էդ պատն ինչի՞ համար էր, ինչի՞ց էին իրենք պաշտպանվում: Գնացի Քննչական,  ինձ ասեցին, որ երեխայի մարմինը գտնվում է Աբովյանում, գնացի Աբովյան, ու էդ ժամանակ բժշկին դիմեցի, որ  սառնարանը բացեն, ես իմ երեխային տեսնեմ, եթե ես զգամ, նմանություն գտնեմ, մոր սիրտս զգա, ես կվերցնեմ իմ երեխային: Բժիշկը ամեն ձեւ չթողեց, որ ես էդ րոպեին մտնեի այդտեղ, քանի որ երեխեքը գետնին էին՝ ոչ պատշաճ վիճակում: Բժշկի էդ խառնաշփոթ վիճակից ես եկա ու կրկնակի ԴՆԹ անալիզ տվեցի, 3 ամիս սպասեցի, որ պատասխանը գար: 3 ամիս եմ սպասել, քանի որ Բիշարյանն ասում էր 48 ժամ, դա դարձավ 3 ամիս: Երկար դռներ բախելուց հետո, ուղիղ 9 ամիս լրանալու օրը զանգեցին, թե՝ ձերը համընկել է: Պարզվեց իմ երեխան հենց Աբովյանի մորգի երեխան էր, ուղղակի Աբովյանից տեղափոխել էին Մարտունի՝ ծնողների բացահայտումից հետո»:

Ճշտեցինք՝ մատ ինչի՞ էր թափ տալիս Փաշինյանը ծնողների վրա, ինչո՞ւ էր դա անում՝ Նաիրա Մարգարյանը պատասխանեց.

«Որովհետեւ էն ժամանակ լուրեր էին տարածվել, որ երեխեքը Պարսկաստան կարող էին անցած լինել, ես դիմեցի Արսեն Թորոսյանին, ասեցի՝ անծուխ կրակ չի լինի, ուրեմն մի բան կա, հնարավոր է սահմանն անցած լինեն, Թորոսյանն ասեց՝ էդպիսի լուր չկա: Տղամարդիկ (զոհվածների ծնողները) ջղայնացան, թե ինչի՞ ես դու խառնվում, եթե դու դրանից տեղյակ չես, դու Պարսկաստանում եղե՞լ ես, հնարավոր է այնտեղ են: Էդ  րոպեին Նիկոլ Փաշինյանը ջղայնացավ, մատ թափ տվեց, թե դուք կտեսնեք ձեր հալը, թե մենք մեզ կարգին չենք պահում, բռնկվել ենք, բարձր տոնով եք խոսացել»:

Նաիրա Մարգարյանը եւս մի ուշագրավ դրվագ ներկայացրեց վարչապետի հետ հանդիպումից.

«Իր պատճառով շրջափակման մեջ մնացած 6 զինվորները զոհվեցին, 6-ին գտան: Ծնողների մոտ սլաքն ուղղեց լրագրողների վրա, թե՝ եթե լրագրողները չբարձրաձայնեին, իրենց տեղը չէին իմանա: Բայց այդ ծնողները ավելի շուտ գիտեին, որ իրենց տղաները ողջ են: Նիկոլ Փաշինյանին հենց էդ տղաներից մեկի մաման էր, իմ կողքը նստած էր էդ հանդիպման ժամանակ, ասեց՝ իմ տղան ողջ է, այս-այս նշանները կան, որ իմ տղան կա, անտառում է, իրեն զանգել են: Ինքը  դառավ կողքինին, ասեց՝ բա որ կենդանի են, ասենք, ողջ են, իրանք ինչո՞վ են սնվում: Իրան մենակ էդ հարցը հուզեց՝ ուտելը, իրան մենակ էդ սնվելը հետաքրքրեց, ոչ թե ինչ դիվանագիտական աշխատանքներ կարող են տանել թշնամու հետ, ինչ միջոցներ ձեռնարկեն, որ էդ երեխեքին անփորձանք դուրս հանեն: Առաջ ասում էր՝ էն 17 կուսակցություններն են, իրենց պատճառով չեն թողնում մտնենք իրենց տարածքները, երեխեքի մարմինները հանենք, ընդդիմադիրներն են: Ինքը միշտ մեղավոր է, բայց  սխալները գցում է մեկելների վրա: Հիմա այդ մայրը ոչ թե Նիկոլին է մեղադրում, այլ լրագրողներին»»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի դեսպանը Նյու Յորքում Ռուսաստանի հետ բանակցությունները անվանել է «հրաշալի»Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունըՌոնալդուն հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարիցՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարարՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էրԱՄԷ գլխավոր դատախազը հրամայել է հետաքննություն սկսել FlyDubai ավիաընկերության միջադեպի վերաբերյալՀոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանաՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովներըՀոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՖեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակելԶելենսկու նախագահության օրոք Ուկրաինայի պետական ​​պարտքը աճել է 4,5 անգամՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը կարեւոր հայտարարություն է անումՊետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. ԲաղդասարյանԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն էYnet. Իսրայելական հետախուզությունը կքննարկի Դուբայում տարհանման թռիչքների մեկնարկըՍևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանՓաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք»ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկումՍիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էԼոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթներըՓաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության»Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածները վերսկսելու անխուսափելի որոշման մասին Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները Թրամփ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է փոխվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց էԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական
Ամենադիտված