Բաքվի դատարանը օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Հասարակություն
Բաքվի դատարանը օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման, հաղորդում է APA-ն։
Ադրբեջանում այսօր ընթացել է Ռաշիդ Բեգլարյանի ապօրինի քրեական գործով դատական նիստը։
Ռաշիդ Բեգլարյանը 2023-ի օգոստոսի 1-ին, տեղանքում մոլորվելու հետևանքով, հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել։ Ադրբեջանը նրան ապօրինի մեղադրանք էր առաջադրել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» համար։ Քրեական գործ էին հարուցել միանգամից հինգ հոդվածներով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)