Այս տեմպերով՝ Երևանը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը՝ ի վնաս սեփական անվտանգnւթյան. ՌԴ ԱԳ փոխնախարար
Հրապարակումներ«Երևանն առկա մտահոգությունների կառուցողական քննարկման փոխարեն, ցավոք, ընտրել է այլ ուղի»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության աշխատանքներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում այս ռազմաքաղաքական դաշինքի՝ այս օրերին Վաշինգտոնում ընթացող գագաթնաժողովին մասնակցելու մասին։
Նման տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, որոնց նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն» է, Երևանն իր ձեռքերով կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս, ի թիվս այլ բաների, սեփական անվտանգության։
Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր վնասները», - ասել է Գալուզինը: