Պուտինն Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել. Կրեմլ
ԻրավունքՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին
հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ մի նամակ կամ հաղորդագրություն չի փոխանցվել ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ Օրբանը Պուտինին չի տեղեկացրել Թրամփի հետ հանդիպման իր մտադրության մասին:
Ինչպես հայտնել ենք, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատրաստվում է լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Խաղաղարար առաքելություն 5.0։ Պատիվ էր այսօր Մար-ա-Լագոյում այցելել նախագահ Դոնալդ Թրամփին: Քննարկեցինք խաղաղություն հաստատելու ուղիները։ Օրվա լավ լուրը. նա պատրաստվում է լուծել այն»,- X -ի իր միկրոբլոգում գրել է Օրբանը։