Նեպալում երկու ավտոբուս սողանքի պատճառով գետն է ընկել․ 60 մարդ անհետ կորած է
Հասարակություն
Փրկարարները որոնում են ավելի քան 60 մարդու, որոնք գտնվում էին սողանքի պատճառով գետն ընկած երկու ավտոբոսներում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, տեղական ժամանակով գիշերը ժամը 03։30-ին մոտ, մայրաքաղաք Կատմանդուից 100 կմ հեռավորության վրա գտնվող Չիտվանի շրջանում։ Երեք մարդ ողջ է մնացել։ Իշխանությունները հայտնել են, որ սողանքի պատճառը եղել են հորդառատ անձրևները։
Ողջ մնացածներից մեկը BBC-ին հայտնել է, որ ավտոբուսը ճանապարհին էր մոտ մեկ ու կես ժամ, երբ մի քանի անգամ պտտվել է և ընկել գետը։ Նա և մյուս երկու ողջ մնացածները լողալով անցել են գետը, հասել մայրուղուն և կարողացել են ոստիկանություն զանգել մի վարորդի օգնությամբ։
Նեպալի վարչապետը պետական բոլոր վարչություններին կոչ է արել միանալ որոնողափրկարարական աշխատանքներին։
Մուսսոնային անձրևների սեզոնին, ըստ BBC-ի, բազմաթիվ մարդիկ են զոհվել, գլխավոր մայրուղիներն արգելափակվել են, իսկ մի շարք կամուրջներ փլուզվել են ափերից դուրս եկած գետերի պատճառով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից