Օրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվեն
ՀասարակությունՌԴ Օրենբուրգ քաղաքի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 16-ից կիրականացվեն Օրենբուրգ-Երևան ուղիղ չվերթներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Շիրակ Ավիա»-ն հուլիսի 16-ից վերսկսում է թռիչքները դեպի Երևան Օրենբուրգի օդանավակայանից։ Դեպի Հայաստան ուղիղ չվերթները կիրականացվեն B 737-500 ինքնաթիռներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ 2023 թվականի սեպտեմբերից Օրենբուրգ-Երևան ուղիղ չվերթներ չէին իրականացվել։