Պարզվում է, մինչեւ պարտության արձանագրումը՝ Հայաստանի իշխանությունը մերժել է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ Իրանին. Աննա Իսրաելյան
Հասարակություն«Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը գրել է.
«Պարզվում է, մինչեւ պարտության արձանագրումը՝ Հայաստանի իշխանությունը մերժել է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ Իրանին:
Իրանի նախկին ԱԳ նախարարը հուշերում պատմում է
Մենք առաջարկում էինք կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը։
Դոկտ Արաղչիի կողմից Իրանի ներկայացրած առաջին առաջարկի իրագործման գլխավոր արգելքը Հայաստանն էր։ Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի պատվաբեր առաջարկը մերժեցին։ Պրն Փաշինյանի վերաբերմունքը դոկտ Արաղչիի հանդեպ ամեն ինչն ի ցույց դրեց․ նա իր անփորձությամբ նրան ասել էր. «Դուք ուզում եք Հայաստանին ստիպել, որ իր պարտությունն ընդունի» (տեքստում անփորձության համար գրված է խամ -خام , որ պարսկերենում հում, խակ և անփորձ է նշանակում-ՏԴ)։ Անշուշտ դոկտ Արաղչին իր գերազանց դիվանագիտությամբ կարողացել էր պրն Փաշինյանին հանգստացնել, որ առաջարկն այդպես չընկալի : Մանրամասները` հոդվածում»։