Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական» Դմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսինները Նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. Ավանեսյան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Եթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ Փաշինյան Ընտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան «Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ Փաշինյան Բալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան «ՈՒԵՖԱ-ն կունենա 52 խաղ, որոնց կեսը կանցկացվի Հայաստանում»․ Ժաննա Անդրեասյան «Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ Փաշինյան Առաջին անգամ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է ինքնաշխատ համակարգով 

Փաշինյանի աշխատակազմի հերթական միջոցառումը

Հասարակություն

Վարչապետի աշխատակազմը նորից միջոցառումների հետ կապված ծառայությունների պատվիրակման պայմանագիր է կնքել. այս անգամ առիթը «Համաշխարհային հայկական գագաթնաժողովն» է, որը նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 17-20-ը։

Էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով ընտրված մասնակիցը «Լաքշերի վոյաժ ՍՊԸ»-ն է։

Ընկերության հետ կնքված պայմանագրի գինն աստղաբաշխական է՝ 242 միլիոն 400.000 դրամ (242399998.80 դրամ)։

Հուլիսի 8-ին կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ գագաթնաժողովին նախատեսվում է հյուրընկալել առնվազն 800 մասնակից աշխարհի մոտ 50 երկրից և առնվազն 200 հյուր՝ Հայաստանի Հանրապետությունից։

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է ունենալ առնվազն 8 պանելային նիստ և առնվազն 25 տարբեր ձևաչափով քննարկում (աշխատաժողովների (Workshop) քննարկումներ, համաժամանակյա նիստեր, B2B սրահում հանդիպում-քննարկում), նախատեսվում է նաև կազմակերպել 3 ցուցահանդես (էքսպո), ինչպես նաև՝ փակման և բացման արարողություններ:

Շուրջ 20 երկրից 180 բանախոսների հետ քննարկվելու են Հայաստանի անվտանգային, արտաքին, ներդրումային քաղաքականությանը, հայրենադարձությանը, Սփյուռքի կրթական, հայապահպանական, ինքնակազմակերպման խնդիրներին, երիտասարդական կառույցների հզորացմանը և ակադեմիական ներուժի ներգրավմանը վերաբերող հարցեր:

Ընտրված մասնակցի՝ «Լաքշերի վոյաժ ՍՊԸ»-ի մասին. 2012 թվականին գրանցված այս ընկերության ակտիվությունը պետգնումներում նկատելի է 2023 թվականից։ Ի դեպ, ըստ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի, ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2015 թվականից պատկանում է Լիանա Դավիդյանին, տնօրենը նրա քույրն է՝ Աննա Դավիդյանը։

«Լաքշերի վոյաժ»-ն արդեն այս ընթացքում հասցրել է կնքել 5 պայմանագիր Երևանի քաղաքապետարանի հետ, 2 պայմանագիր՝ Էկոնոմիկայի նախարարության հետ, և 1-ը՝ վարչապետի աշխատակազմի։ Ավելին՝ միայն վերջին պայմանագիրն է բացառիկ մրցույթի առումով, մյուսների դեպքում դրանք եղել են մեկ անձ կամ դրամաշնորհ գնման ընթացակարգով։

Միայն այս տարի ընկերության հետ արդեն միլիոնավոր դրամների շուրջ 4 պայմանագիր է կնքվել. մեկ անձից գնման եղանակով ընկերությունը քաղաքապետարանին մատակարարել է 2 միլիոն դրամ արժողությամբ պատվիրակության ընդունելության ծառայություններ՝ ապրիլին, ապա նաև նմանատիպ ծառայություններ դարձյալ նույն կողմի համար նաև մայիսին՝ 4 միլիոն 500.000 դրամ արժողությամբ։

Հունիսի 6-ին այս ընկերությանն Էկոնոմիկայի նախարարությունը տվել է 151 միլիոն դրամ դրամաշնորհ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում մեկ միջազգային միջոցառման կազմակերպման համար։

Համաշխարհային հայկական գագաթնաժողովն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ: Առաջինն անց էր կացվել 2022 թվականի հոկտեմբերի 28-31-ը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչՎերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսիններըDie Welt. ԵՄ 13 երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել և պարզեցնել օրենքներըՆկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. ԱվանեսյանՊակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասինՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչԵթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ ՓաշինյանՎստահ եմ, որ առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահինԸնտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան«Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ ՓաշինյանԲալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան«ՈՒԵՖԱ-ն կունենա 52 խաղ, որոնց կեսը կանցկացվի Հայաստանում»․ Ժաննա Անդրեասյան«Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ ՓաշինյանWP. ԱՄՆ-ն չի բացառում Իրաքին հարվածներ հասցնելը առաքելության ավարտից հետոԱռաջին անգամ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է ինքնաշխատ համակարգովՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով, մահվան գումար էլ կստանան միայն անապահովները. Արսեն ԹորոսյանՀայաստանում ներդրվելու է գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգԻրանի դեսպանը Նյու Յորքում Ռուսաստանի հետ բանակցությունները անվանել է «հրաշալի»Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունըՌոնալդուն հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարիցՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարարՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էրԱՄԷ գլխավոր դատախազը հրամայել է հետաքննություն սկսել FlyDubai ավիաընկերության միջադեպի վերաբերյալՀոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանաՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովներըՀոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՖեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակելԶելենսկու նախագահության օրոք Ուկրաինայի պետական ​​պարտքը աճել է 4,5 անգամՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը կարեւոր հայտարարություն է անումՊետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. ԲաղդասարյանԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն էYnet. Իսրայելական հետախուզությունը կքննարկի Դուբայում տարհանման թռիչքների մեկնարկըՍևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանՓաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք»ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկումՍիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էԼոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթները
Ամենադիտված