Նուբար Աֆեյան. Ցանկանում ենք արհեստական բանականության միջոցով դեղամիջոցների համար նյութեր ստեղծել
Հասարակություն3 տարվա ընթացքում մենք մտադիր ենք ներդրումներ կատարել արհեստական բանականության օգտագործմամբ դեղամիջոցների համար նյութեր ստեղծելու ծրագրերում։ Այս մասին հայտարարել է ամերիկյան Flagship Pioneering վենչուրային հիմնադրամի գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։
Բացի այդ, ներդրումներ կկատարվեն արհեստական բանականության օգտագործմամբ գիտական վարկածների ավտոմատացման ոլորտում, հաղորդում է The Boston Globe-ը։
Հիմնադրվելով 1999-ին, Flagship-ը ստեղծել է ավելի քան 100 ընկերություն և օգնել նրանցից 30-ին բորսա դուրս բերել, այդ թվում՝ պատվաստանյութ արտադրող Moderna-ն, որն իր գործունեությունըլ Flagship-ի գրասենյակներում սկսել է 2010 թվականին:
Իր վերջին ներդրումային փուլում Հիմնադրամը հավաքել է 3,6 միլիարդ դոլար, այդ թվում՝ 2,6 միլիարդ դոլար՝ իր ութերորդ հիմնադրամի համար և 1 միլիարդ դոլար՝ կոնկրետ ոլորտներում ռազմավարական գործընկերության զուգահեռ հիմնադրամների համար: