Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը. Ուկրաինայի ՊՆ Pars Today․ Իրանի բանակը պարգև է հայտարարել ամերիկացի զինծառայողների սպանության կամ գերեվարման համար Ավագ դպրոց ընդունվածները մինչև ե՞րբ պետք է ներկայացնեն փաստաթղթերը Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա (Լուսանկարներ) Գերմանիայում առաջարկել են ծայրահեղ շոգի պատճառով փոխել Սահմանադրությունը Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել. ի՞նչ է հայտնի «Ամեն Ինչ օրենքի սահմաններում». Անդրեն հայտարարություն է արել (Լուսանկար) ТАСС․ Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներին Քրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքի առաջին լուսանկարներն ու մանրամասները (Լուսանկարներ) Ի՞նչ է նշանակում, երբ թրթռում է աչքի կոպը կամ մարմնի որոշ մասերը 

«Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակում է իր բանտերում ապօրինաբար ու շինծու մեղադրանքներով պահել Հայաստանի քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանի օրվա իշխանությունները, կարծես թե, դիտորդի դերում են և միայն ժամանակ առ ժամանակ կարող են միջազգային հարթակներում բարձրաձայնել այս հարցի մասին՝ ելնելով այսրոպեական քաղաքական նպատակահարմարությունից: Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսնում է շատ նպատակային, բարձր պրոֆեսիոնալիզմով գործադրված ջանքեր իրավական թիմի կողմից:

«Սակայն այս գործողությունները ժամանակատարություն ունեն: Մյուս կողմից՝ դիվանագիտական և քաղաքական աշխատանքում նկատում ենք թերացումներ, և նաև բանակցային գործընթացն է, կարծես, սխալ տրամաբանությամբ ընթանում: Մարդասիրական հարցերի լուծումն ընկալվում է որպես քաղաքական հարցերի հանգուցալուծման ածանցվող հետևանք, ոչ թե նախապայման, այդ թվում՝ խաղաղության շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Իմ գնահատմամբ, առանց մարդասիրական խնդիրների լուծման, չենք կարող խաղաղության մասին խոսել: Այդ խնդիրների լուծումը նախ և առաջ պետք է ծառայի որպես հիմք և ապացույց, որ խաղաղությունը կարող է կենսունակ, երկարատև լինել, և այն իմիտացնող բնույթ չունի: Քանի դեռ այս խնդիրներն իրենց լուծումը չեն ստացել, պետք է բացառվի նաև այլաբնույթ հարթություններում փաստաթղթերի ստորագրումը: Կարծում եմ՝ այստեղ Ադրբեջանը հանդես է գալիս ուժի դիրքերից, ցավոք, Հայաստանի իշխանությունները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, և կայացվող որոշումները չեն արտացոլում լիարժեք սուվերենությամբ օժտված պետության դիրքորոշումը, և արդյունքում մեզ համար այս խնդիրներն այս պահին էլ մնացել են անկատար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանը:

Նշում է՝ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս այն երկխոսությունը, որ կարող է լինել հրաժարում դատական գործընթացներից: «Ինձ համար դա անթույլատրելի է նաև այն տեսանկյունից, որ այս պահին թեկուզ ժամանակավոր, թեկուզ միջանկյալ հաղթանակը Հայաստանը հստակորեն արձանագրել է հենց իրավական գործընթացներում, նաև իրավաբանական թիմերն են հաջողությամբ գործել, վարել և հաղթել ադրբեջանական պետությանը: Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավական հարթակն է: Ուստի, այդ հարթակում առկա զինատեսակներից Հայաստանի Հանրապետությունը պարզապես իրավունք չունի հրաժարվել, քանի դեռ իրեն հուզող խնդիրները երաշխավորված լուծումներ չեն ստացել»,-նշում է մեր զրուցակիցը: Մանրամասնում է նաև, թե օրվա իշխանությունների այս քայլը երկարաժամկետ կտրվածքով ինչ հետևանքներ կարող է ունենալ:

«Հրաժարվենք իրավական պահանջատիրությունից, բոլոր խնդիրները կստանան քաղաքական ճանապարհով հանգուցալուծումներ: Բայց, ցավոք, քաղաքականությունը, հատկապես արտաքին քաղաքականությունը վայրի է, այն արտացոլում է ոչ թե արդարությունը, ճշմարտությունը և իրավունքը, այլ ուժեղի քմահաճույքները: Կստացվի, որ միջպետական նշանակություն ունեցող հարցերը ոչ թե լուծում են ստացել իրավական ճանապարհով, որտեղ արտացոլված են օրենքով, միջազգային փաստաթղթերով պաշտպանվող պետությունների կամ նրանց քաղաքացիների շահերը, այլ վայրի քաղաքականության արդյունքում պաշտպանվել են հենց Ադրբեջանի շահերը, որոնք հակասում են հենց միջազգային իրավունքին: Վերջին տարիներին Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ խախտելով Հայաստանի սուվերենությունը, բայց շատ ավելի վտանգավոր է, որ այն պետական մակարդակով ծրագրում և իրականացնում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ պատերազմական հանցագործություններ, և իրավական գործընթացներից հրաժարվելը կնշանակի, որ քաղաքական գործընթացներով օրինականացվում է Ադրբեջանի՝ պատկերավոր ասած՝ այս ավարը, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքին»,-ընդգծում է իրավապաշտպանը:

Ադրբեջանի վարքագծին ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը, չի՞ նկատում Ադրբեջանում տեղի ունեցող դատական ապօրինի գործընթացները: Սահակյանն արձագանքում է՝ միջազգային հանրության լռությունն իր համար շատ ընկալելի է: «Եթե նրանք տեսնում են հարցի քաղաքական լուծում երկխոսության ճանապարհով, որի պայմաններում չեն վտանգի իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ, այդ լռությունը կսպասարկի միջազգային կառույցների կամ պետությունների շահերը: Տարածաշրջանում տարիներ ի վեր Ադրբեջանը կարողացել է ավելի մեծ հետաքրքրություններ ստեղծել գերտերությունների համար, քան Հայաստանը: Ուստի, այդ լռությամբ միջազգային գործընկերները վերջնարդյունքում սպասարկում են իրենց իսկ սեփական՝ ազգային, պետական շահերը, չվտանգելով հանուն Հայաստանի իրենց բարիդրացիական փոխհարաբերությունները տնտեսական, ռազմական ոլորտում համագործակցությունը Ադրբեջանի հետ, որն ավելի ազդեցիկ և մեծ հետաքրքրություն ներկայացնող պետություն է դարձել այս տարածաշրջանում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ադրբեջանը գործի է դնում բոլոր ջանքերը տարբեր ոլորտների հայ գործիչներին հեղինակազրկելու համար: Խաղաղության նոբել յան մրցանակի առաջադրված Ռուբեն Վարդանյանի դեմ մի իսկական արշավ սկսեց, ամեն ինչ մատուցվեց հակառուսականության ընդհանուր տիրույթում: «Պետք է հասկանանք Ռուբեն Վարդանյան ֆենոմենը: Կարծում եմ՝ Ադրբեջանի ընկալումներում դա այն անձն է, որն, իրականացնելով հայանպաստ գործունեություն, կարողացել է նպաստել հայկականությանն առնչվող խնդիրների լուծմանը: Ուժեղ հայը, ուժեղ Հայաստանը կամ ուժեղ Արցախը հակակոնցեպտուալ են ադրբեջանական քաղաքականությանը, և նրանք պատրաստ են վնասազերծել բոլոր այն անձանց, կառույցներին, որոնք կարող են նպաստ բերել հայկական պետականության ուժեղացմանը կամ հայի տեսակի զարգացմանն ու հզորացմանը: Ռուբեն Վարդանյանի և տարբեր ժամանակահատվածներում այլ անձանց գործունեությունն է նպաստել զարգացմանը և ընկալվել որպես Ադրբեջանին վնասող, նրանք այդ քարոզչությունն իրականացնելու են, և այդ քարոզչական ճանապարհին օգտագործվելու են անձինք, ռեսուրսներ, կապեր և այլն:

Կարծում եմ՝ Ադրբեջանը կարողանում է ներքին իր տրամադրությունների վրա ազդել իր գործելակերպով, կարծում եմ՝ անգամ Հայաստանի քաղաքական դաշտը այս փուլում ենթարկվում է նաև ադրբեջանական ազդեցություններին: Ուստի, այս համատեքստում պետք է դիտարկել այդ արշավը»,ասում է իրավապաշտպանը: Հայաստանի օրվա իշխանություններն իրենց յուրաքանչյուր քայլ արդարացնում են խաղաղություն հաստատելու, «խաղաղության պայմանագիր» կնքելու ցանկությամբ: Որևէ բանական մարդ չի կարող չցանկանալ խաղաղություն, բայց իշխանությունների այս չմտածված, չհաշվարկված, անհիմն քայլերն արդյոք մեզ էլ ավելի խոցելի չեն դարձնո՞ւմ: «Խաղաղությունն իսկապես մեծ ձեռքբերում է յուրաքանչյուր հաջողակ պետության համար, և սա այնքան կարևոր նպատակ է, որ որոշ միջոցներ պետք է գործադրվեն:

Առանց իրական խաղաղության չենք կարող ապահով և անվտանգ Հայաստան կառուցել: Բայց իմ գնահատմամբ, խաղաղությունը պետք է պարտադրել: Խաղաղությունը չի շնորհվում մուրացկանության արդյունքում: Բոլոր այն պետությունները, որոնք կարողացել են անվտանգություն ապահովել իրենց քաղաքացիների համար, պարտադրել են խաղաղություն, և այդ երկարատև խաղաղության գրավականն ուժեղ պետությունն է: Այլ պայմաններում խաղաղության թեզն ընդամենը միջոց է ագրեսիվ քաղաքականություն վարելու, ընդմիջումներ վերցնելու, վերադասավորումների համար: Չգիտեմ որևէ փորձ, երբ թույլ պետությունը կարող է ագրեսիվ ձգտումներ ունեցող հարևան պետությունից երաշխավորել իր անվտանգությունը՝ պարզապես խաղաղության վերաբերյալ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելով: Դրա համար խաղաղությանը վերաբերող փաստաթղթերը նախ պետք է ունենան պատշաճ իրավական երաշխավորվածություն, ինչը նշանակում է, որ դրանք պետք է սպասարկեն իրավական գործընթացները:

Հայաստանը դրանից հրաժարվելու պարզապես իրավունք չունի: Մյուս կողմից, այդ խաղաղությունը պետք է պարտադրել երկրում լրջագույն ռեֆորմներ իրականացնելու ճանապարհով: Դրանք նախ և առաջ պետք է ուղղված լինեն երկրի պաշտպանունակությանը և հայրենիքի նկատմամբ հայրենասիրական վերաբերմունքի ամրապնդմանը: Եթե այդ գործոնները համակցվեն, կկարողանանք կերտել խաղաղություն, այլապես խաղաղության այս օրակարգը կեղծ եմ համարում, և, իմ գնահատմամբ, դա Ադրբեջանի կողմից ժամանակ շահելու, վերադասավորվելու, իսկ երկարաժամկետ կտրվածքով նաև Հայաստանը զավթելու քաղաքականության մի մաս է»,-եզրափակում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը. Ուկրաինայի ՊՆ Pars Today․ Իրանի բանակը պարգև է հայտարարել ամերիկացի զինծառայողների սպանության կամ գերեվարման համար 8 մլն եվրո արժողությամբ զբոսանավը խորտակվել է գնվելուց 4 օր անցԱվագ դպրոց ընդունվածները մինչև ե՞րբ պետք է ներկայացնեն փաստաթղթերը Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա (Լուսանկարներ) Գերմանիայում առաջարկել են ծայրահեղ շոգի պատճառով փոխել Սահմանադրությունը Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել. ի՞նչ է հայտնի «Ամեն Ինչ օրենքի սահմաններում». Անդրեն հայտարարություն է արել (Լուսանկար) ТАСС․ Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներին Քրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքի առաջին լուսանկարներն ու մանրամասները (Լուսանկարներ)Ի՞նչ է նշանակում, երբ թրթռում է աչքի կոպը կամ մարմնի որոշ մասերը Արսեն Թորոսյանը Սևանա լճում 2 ժամ 52 րոպեում անցել է 6 կմ` հասնելով մի ափից մյուսը (լուսանկարներ) Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին FT․ Ուկրաինան դադարել է հրապարակել ռուսական հրթիռների մասին տվյալներըՄալիշկայի բնակիչները ահաբեկված են. 10 օր է՝ գիշերները դիմակավորված անհայտ անձը անհանգստացնում է ամբողջ գյուղին Հավայան կղզիներում «Լալա» փոթորկի հետևանքով խոշոր վնասներ են եղել (տեսանյութ) Արարատի մարզում «Chevrolet»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել Ռումինիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքը խոցել է ՆԱՏՕ-ի կործանիչը Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Ռոսկոմնադզորը դատական հայց է ներկայացրել «Ֆաբրիկա» խմբի նախկին մեներգչուհու դեմԵրկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ Ինչպե՞ս կարելի է նիհարել սուրճի օգնությամբ Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան Ողբերգություն լեհական բացօթյա թանգարանում (Լուսանկարներ)Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներինՎշտի պահին Կոլումբիան խնդրանքով դիմել է Թրամփին Բելգիայում գարեջրատան նկուղում 9 մլն եվրոյի ոսկի են գտելԲժիշկը զգուշացրել է շոգի ժամանակ գարեջրի թաքնված վտանգների մասին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները Բժիշկը զգուշացրել է էժան փաթեթավորված թեյի՝ ոսկորների և հոդերի համար հնարավոր վտանգի մասինՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեկնել է Բաքու Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. Պատճառը հայտնի էՆորմալ չէ՝ Բաքվի «մասնագետները» Հայաստանի տարածքում որոշեն՝ որտեղ սյուներ տեղադրել. Ոսկանյան Շատ հաճելի ամառը շարունակվում է. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակային կանխատեսման վերաբերյալ (տեսանյութ) Դամասկոսից Մոսկվա ժամանել է առաջին ուղևորատար չվերթը ավելի քան 1,5 տարվա դադարից հետո Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահ»-ի հրամանատարի սպանության մասին Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Զիմբաբվեում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի Ժամանակն է գործել, այլ ոչ թե սպասել. որ կենդանակերպի նշանները կստանան ամեն ինչ միանգամից շաբաթվա վերջում Մելինե Դալուզյանն առաջարկություն է արել իր սիրելիին «Զվարթնոց»-ում 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Ինդիանայում ջրհեղեղը գերազանցել է 1913 թվականի ռեկորդը․ հինգ զոհ և տասնյակ փրկվածներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում
Ամենադիտված