ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Եթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ Փաշինյան Ընտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան «Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ Փաշինյան Բալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան «ՈՒԵՖԱ-ն կունենա 52 խաղ, որոնց կեսը կանցկացվի Հայաստանում»․ Ժաննա Անդրեասյան «Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ Փաշինյան Առաջին անգամ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է ինքնաշխատ համակարգով Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով, մահվան գումար էլ կստանան միայն անապահովները. Արսեն Թորոսյան Հայաստանում ներդրվելու է գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգ Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր 

«Այնքան երազանքներ ուներ Հովհաննեսս, երազում էր տասը երեխա ունենալու մասին». Հովհաննես Եղիազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր ամեն օրը յուրահատուկ էր: Շատ խելոք երեխա էր: Մանկապարտեզում իրեն ու քրոջը համեմատում էին, ասում էին՝ սխալ են ծնվել, Հովհաննեսն իր համեստությամբ աղջիկ է, Վիկան՝ տղա: Այդպիսին էլ մնաց: Խելացի էր: Մինչև հինգերորդ դասարան գերազանց սովորեց, հետո առաջադիմությունը փոխվեց: Ընդունակ էր և միայն ուսուցչի պատմածով կարողանում էր դասերը պատասխանել: Հայոց լեզուն և գրականությունն էր շատ սիրում, Կենսաբանությունը, առհասարակ, բնությունն ու կենդանիներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսի մայրիկը՝ տիկին Անուշը:

9-րդ դասարանն ավարտելուց հետո Հովհաննեսն ընդունվում է Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանի «Հաշվապահական հաշվառում» բաժինը: «Խոհարարությամբ էր տարված, բայց այդ բաժնում տեղերը սպառված էին: Ուսումնարանն ավարտեց: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել այդ տարի չստացվեց, որոշեց կրթությունը թիվ 2 ուսումնարանում շարունակել՝ խոհարարության բաժնում: Սեպտեմբերից պրակտիկայի էր գնում»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: Տիկին Անուշի խոսքով, այդ պատերազմը շատ մեծ հետք է թողել Հովհաննեսի վրա: «Իր դասընկերները, քոլեջի ընկերները ծառայում էին: Հոկտեմբերի 1-ից դասերի չէր հաճախում, հեռախոսը ձեռքին սպասում էր ընկերների զանգին: Իր լավագույն ընկերը՝ Արամը, զոհվեց Շուշիում: Նոյեմբերի 5-ին զանգահարել էր Հովհաննեսիս, ասել, որ շրջափակման մեջ են, չորս ժամ զրուցել էին. թե ինչի մասին, այդպես էլ չիմացանք: Վրեժի զգացողություն ուներ»:

2021 թ. փետրվարի 16-ին Հովհաննեսը զորակոչվում է բանակ: Սկզբում ծառայել է Խնձորեսկում, երկու ամիս անց՝ տեղափոխվել «Զանգեր» զորամաս: «Երեք ամսվա ծառայող էր, երբ մայիսին Սև լճի պաշարումը եղավ: Հովհաննեսս շատ էր բարկանում, որ դասեր չէին անում, զենքի հետ վարվել չգիտեին: Բայց այդ օրերին զենքը ձեռքներին տղաները կանգնել են թշնամու դիմաց: Այդ օրվանից սկսվել են Հովհաննեսիս դաժան օրերը: Իրենց բարձրացնում էին դիրքեր, բայց մեզ ոչինչ չէր ասում: Օգոստոս ամիսն էր, Հովհաննեսիս ասացի՝ գալիս ենք մոտդ: Պոլիգոններում էր: Երանի չգնայի ու չտեսնեի: Երեխեքը քնում էին քրքրված վրանների տակ, գետնին փռված մատրասների վրա, գնում էին քաղաք, լողանում, վերադառնում: Հիմա ինձ այնքան եմ մեղադրում, որ այդ պահին ոչինչ չարեցի: Հոկտեմբերի 15-ին նրան բերել էին զորամաս, հոկտեմբերի 16ին ուղարկեցին արձակուրդ: Վերադարձավ զորամաս, այդ ժամանակ արդեն բարձրացրեցին Իշխանասարի դիրքերը:

Նոյեմբերի 16-ին՝ էլի հարձակում Իշխանասարի վրա, այդ անգամ հիմնական հարվածը եղել էր Սիսիանի կողմից, իրենց մոտ մի քիչ ավելի հանգիստ էր: Երկու փոթորկից պրծանք: Բարկացնում էր այն, որ երբ տղաները բարձրանում էին դիրքեր, կարծես նրանց մասին մոռանային, մոռանային, որ պետք է նոր խումբ ուղարկեն, որպեսզի նրանք իջնեն: Ծնողներն են գումար ուղարկել, որ տղաներն իրենց համար անհրաժեշտ ամեն ինչ գնեն»: Ընտանիքը Հովհաննեսին վերջին անգամ տեսել է 2022 թ. փետրվարի 2-ին՝ քրոջ հարսանիքի ժամանակ: «Վերադարձավ զորամաս, նորից բարձրացրեցին դիրքեր: Չէի հասցնում հասկանալ, թե երբ է դիրքերում, երբ՝ զորամասում, որ գնանք, իրեն տեսնելու: Յոթ ամիս իմ երեխուց կարոտով մնացի: Ծննդյանս օրը դիրքերից շնորհավորեց: 2022 թ.-ի օգոստոսի 16-ին թշնամին ցանկանում է դիրք գրավել, երեխեքը հետ են շպրտում: Ձեռնամարտ է սկսվում, կրակոցներ են հնչում: Սրա մասին ոչ մի տեղ չի խոսվում:

Տղաները պահում են դիրքը, բայց մեկ շաբաթ հետո այն առանց կռվի հանձնում են: Էլի տղաներն են պատմում, որ մեկ շաբաթ հետո սպայական կազմը պահանջում է հետ վերցնել դիրքը, ինչը, բնականաբար, տղաները չեն անում, դա նշանակում էր գնալ մահվան»: Մայրիկն ասում է՝ տպավորություն էր, թե որդու ծառայությունը դիրքերում էր անցնում, ամեն անգամ, երբ որոշում էին իր մոտ գնալ, Հովհաննեսն ասում էր. «Մի եկեք, դիրքեր ենք բարձրանում, կիջնենք, կզանգեմ»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 17:30-ին զանգեց: Կապը շատ վատն էր, անընդհատ անջատվում էր, քամի էր: Չասաց, որ դիրքերում է: Ձայնի մեջ տխրություն կար, բայց ոչինչ չասաց: Այդ օրը խոսել է միայն իմ ու տատիկի հետ: Իրեն այդ ժամանակ ասացի՝ պապային կասես, որ պոստ են տանելու: Արձագանքեց՝ խի՞, մե՛րս, գալո՞ւ ես հետևից: Կարծես ինչ-որ բան հուշեց ինձ, բայց ես չհասկացա»: 29 հոգի՝ Հովհաննեսն իր ընկերների ու հրամանատարի հետ զոհվել են Իշխանասարի ամենաբարձր դիրքում:

«Տղաների թիկունքը բաց է մնացել, նրանք ամենաբարձր կետում ապահովել են կրակը, իսկ ներքևի դիրքերի տղաները լքել են դիրքերը: Այս մասին հավաստում են վկաները, փաստերը, երբ ամեն ինչ վերլուծում ես, հասկանում ես, որ եթե ամեն ինչ կազմակերպված լիներ, ներքևի դիրքերը չլքեին, Հովհաննեսն ու մյուս տղաները կհասցնեին իջնել դիրքից»: Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 13-ի լուսաբացին: «Ինը տղան, ներառյալ Հովհաննեսը, իրենց մյուս ընկերների զոհվելուց հետո շարունակել են պայքարը: Բոլորը վիրավորումներ են ունեցել, Հովհաննեսը՝ երեք տեղից՝ ուսից, դաստակից, ոտքից: Տղաներն իրենք իրենց վիրակապել են ու շարունակել կռիվը՝ սպասելով օգնության: Առավոտյան 05:30-ի կողմերն արդեն փամփուշտ չեն ունեցել, անգամ նռնակներ չեն ունեցել, օգնությունն էլ չի հասել: Յաշման լցվել է իրենց դիրքը: Ուզում եմ սա շեշտել՝ տղաները չեն հանձնվել, նրանք չեն գերեվարվել, նրանք պայքարել են մինչև վերջին փամփուշտը և, մնալով առանց օգնության, անմահացել իրենց դիրքում»:

Մայրիկն ասում է՝ տղաներն այնքան մեծ վնաս են հասցրել թշնամուն: «Երկու կամազ լեշ են հավաքել, բայց սրա մասին ոչ ոք չի խոսում: Լավ, Յաշման հասնի քո դիրքեր, քո հրետանին չգործի՞, հետախուզությունը չգործի՞, ոչինչ չանես, քո զինվորներին միայնակ թողնես դիրքում»: Տղաները օրեր անց տուն են «վերադարձել», իսկ այդ ութ օրվա ընթացքում ընտանիքն անվերջ փնտրտուքի մեջ է եղել: «Քրեական գործեր կան հարուցված, բայց որևէ մեկն առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել: Մեզ ասում էին՝ գիտեք, թե այդ ինը տղան ինչեր են արել, իրենք բարձրագույն մեդալների են արժանի, բայց պարգևատրվեցին, ինչպես բոլորը: Երբեմն ասում եմ՝ դա մահվան վկայականն է»: Իսկ հիմա մայրիկին ուժ տվողն էլի Հովհաննեսն է:

«Առաջինն ուժ է տալիս այն, որ իր շիրիմը միշտ այցելու ունենա, հանձինս ինձ: Իրեն ապրեցնելն է ինձ ուժ տալիս: Հովհաննեսս շատ երազանքներ ուներ, մտածում էր բիզնես հիմնելու մասին: Երազում էր մեծ ընտանիք՝ տասը երեխա ունենալու մասին:Ծառայում էր Հովհաննեսս, երբ իր քույրիկը ծնվեց՝ իր Անգելը: Անունն ինքն է որոշել: Հիմա ապրում եմ Անգելով, որն այնքան նման է եղբորը: Ասում էր՝ Անգելիս ես եմ պահելու, մանկապարտեզ ու դպրոց տանելու: Իր զոհվելուց հետո Հովհաննեսս եկել էր քույրիկի երազում ու ասել՝ նորից եմ գալու: Օգոստոսին մեր տանը տղա կծնվի»:

Հ. Գ. - Հովհաննես Եղիազարյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Գեղանիստ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասինՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչԵթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ ՓաշինյանՎստահ եմ, որ առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահինԸնտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան«Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ ՓաշինյանԲալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան«ՈՒԵՖԱ-ն կունենա 52 խաղ, որոնց կեսը կանցկացվի Հայաստանում»․ Ժաննա Անդրեասյան«Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ ՓաշինյանWP. ԱՄՆ-ն չի բացառում Իրաքին հարվածներ հասցնելը առաքելության ավարտից հետոԱռաջին անգամ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է ինքնաշխատ համակարգովՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով, մահվան գումար էլ կստանան միայն անապահովները. Արսեն ԹորոսյանՀայաստանում ներդրվելու է գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգԻրանի դեսպանը Նյու Յորքում Ռուսաստանի հետ բանակցությունները անվանել է «հրաշալի»Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունըՌոնալդուն հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարիցՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարարՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էրԱՄԷ գլխավոր դատախազը հրամայել է հետաքննություն սկսել FlyDubai ավիաընկերության միջադեպի վերաբերյալՀոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանաՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովներըՀոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՖեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակելԶելենսկու նախագահության օրոք Ուկրաինայի պետական ​​պարտքը աճել է 4,5 անգամՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը կարեւոր հայտարարություն է անումՊետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. ԲաղդասարյանԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն էYnet. Իսրայելական հետախուզությունը կքննարկի Դուբայում տարհանման թռիչքների մեկնարկըՍևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանՓաշինյան․ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք»ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկումՍիսիանի «Հիդրոշինարարների» զբոսայգին վերադարձվել է համայնքին․ տարածքը 10 հազար քմ է#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էԼոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորը կծել է երկու անձի Flydubai-ը դադարեցնում է Իսրայելից և Իսրայել մեկնող բոլոր չվերթներըՓաշինյան․ «Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության»Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Տիգրան Աբրահամյան․ «Իշխանությունը զբաղված է ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»Ավտովթար «Չայնիի» ոլորաններում․ բախվել են «Dodge Dart»-ն ու «Mercedes»-ըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածները վերսկսելու անխուսափելի որոշման մասին Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները
Ամենադիտված