Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ Գլենդել քաղաքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել
ՏեսանյութերSHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հուլիսի 11-ին, Գլենդելում հրազենային կրակոցից վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը:
Դեռևս հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է շուրջ երկու տարի ԱՄՆ-ում բնակվող Միրիջանյանը վնասվածքներ ստացել։
Միրիջանյանն Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018թ-ին: Մինչ այդ նա զբաղեցրել էր ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: