Սեպտեմբերից սկսում ենք մի նոր գժական, մեծ նախագիծ. Վազգեն Սաղաթելյան
Իրավունք«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․
«Ինչպես գիտեք, դատարանի որոշմամբ մեզ, առնվազն մինչև օգոստոսի 14-ը արգելված է վարել «Իմնեմնիմի»-ն: Ամեն դեպքում մենք իհարկե շարունակում ենք մնալ քարոզչական պատերազմի առաջնագծում, թե մեր գործընկերների աջակցությամբ ու թե նոր նախագծերով, որոնցից մեկը արդեն իսկ շատերի կողմից սիրված «Ղազարյան vs Ղազարյան»-ն է:
Սեպտեմբերից սկսում ենք մի նոր ԳԺԺԱԿԱՆ, մեծ նախագիծ, նոր տաղավարում, նոր ձևաչափով, մինչև էլի նստացնեն հիմա էլ էդ նորի համար։
Ինչևէ, արդեն սկսում ենք տաղավարի ձևավաորումն ու ստեղ իհարկե ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ մենք Հանրայինի ֆինանսավորումը չունենք․․․
Անշուշտ, կլինեն մարդիկ, որոնք կասեն ախպեր, էս դարդ ու ցավի մեջ ինչ էլ հավես ունեք ու դա կլինի շատ տրամաբանական, բայց պատասխանն էլ այն է, որ չանել ուղղակի չենք կարող, պիտի գնանք մինչև վերջ»։