Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
ՔաղաքականՈւկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանն առաջինը հնչել է Խարկովի մարզում և շարունակում է հնչել ավելի քան 10 ժամ։ Երևանի ժամանակով՝ 12։18-ին օդային տագնապ է հայտարարվել նաև մյուս բոլոր մարզերում։