Լրագրողն ահազանգում է` սոցապում մարդ չկա
ՏեսանյութերԼրագրող Մելանյա Ծառուկյանն ահազանգում է․
«Երեկվանից անօթևան տղամարդը նույն դիրքով ընկած է նույն տեղում` Մարգարյան 19/7 շենքի մոտ։
Բնակիչների ահազանգով մի քանի անգամ "Շտապ օգնության" մեքենաներ են մոտեցել տղամարդուն, սակայն փաստորեն ոչ մի օգնություն չեն ցուցաբերել։ Ոստիկանները պարբերաբար ջրով սթափեցնում են, հեռացնում տարածքից, բայց վերջինս, չգիտես ինչպես, նորից հայտնվում է նույն վայրում։ Բնակիչները ահազանգել են Քաղաքապետարան, անօթևանների համար նախատեսված կենտրոններ, բայց այդ հաստատություններից պատասխանում են, թե տեղ չկա։
Հարգելի պատկան մարմիններ, այս հսրցերը պատասխան և լուծում ունե՞ն։ Ի վերջո խոսքը մարդու մասին է...»