Կոտայքի մարզում հակատանկային արկ են հայտնաբերել
Տեսանյութեր
Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին հողային աշխատանքներ կատարելիս Բագրևանդ թաղամասի փողոցներից մեկում կասկածելի զինամթերք է հայտնաբերել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորական ջոկատի սակրավորները:
Սակրավորները վնասազերծել են Բագրևանդի 51 հասցեում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացու կողմից հայտնաբերված հակատանկային արկը և այն ոչնչացնելու համար տեղափոխել են անվտանգ վայր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն