Եղիշե Կիրակոսյանը, այնուամենայնիվ, կհեռանա. որոշումը հասունացել է
ՀասարակությունՎերջերս ԶԼՄ-ները գրեցին, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել, և պատճառը ՀՀ իշխանությունների պատրաստակամությունն է՝ հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացրած հայցերից:
Իհարկե, Եղիշե Կիրակոսյանը, ի դեմս իր գրասենյակի, հերքեց տեղեկությունը, բայց այդ լուրերը Հայաստանի կառավարական շրջանակներում շարունակում են պտտվել համառորեն:
Կառավարության 168.am–ի աղբյուրի փոխանցմամբ՝ հավաստի լուրեր են շրջանառվում, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, այնուամենայնիվ, աշխատանքից ազատման դիմում կգրի։
Մեր աղբյուրը նաև նշում է, որ, ըստ ամենայնի, սա Կիրակոսյանի մոտ արդեն հասունացած որոշում է։