Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը կրկին չկայացավ
ԻրավունքԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը Ազգային ժողովում կրկին տեղի չունեցավ։ ՀՀ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել:
ԿԿՀ անդամի թեկնածուի պաշտոնին առաջադրված էին Վաղարշ Աղաբեկյանն ու Նարինե Ավետիսյանը։
Նշենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանն արդեն երկրորդ անգամ է առաջադրվել այս պաշտոնի համար։ ՔՊ-ն, սակայն, անցած անգամ նույնպես չէր մասնակցել քվեարկությանը:
Մյուս թեկնածու Վաղարշ Աղաբեկյանը արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, աշխատել է նաև Արցախի դատախազությունում: