«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Արաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել Զախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով» Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետ Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանը 

Կիրանցեցիներին թողել են միայնակ՝ փշալարերի ու փշալարերից այն կողմ կանգնած ադրբեջանցիների հետ. Կիրանցի բնակիչ

Սպորտ

Տավուշի մարզում ապրիլի 19-ից սկիզբ առած սահմանազատման գործընթացը դեռևս ավարտին չի հասել։ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ ՀՀ իշխանությունները շատ արագ տեղադրեցին սահմանային սյուները, որոշ ժամանակ անց տեղադրվեցին փշալարեր՝ լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվեցին: Ադրբեջանցի սահմանապահներն էլ արդեն կանգնել են սահմանին, սակայն Կիրանցի կամուրջն ու միջպետական ճանապարհի մի հատվածն Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ աշխատանքները չեն ավարտվել։

Հունիսի 10-ից Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն այլևս չի գործում, մարդիկ պետք է երթևեկեն Աճարկուտ գյուղով։ Կիրանցի նորակառույց դպրոցն ադրբեջանցի սահմանապահներից բաժանող բետոնե պատ է կառուցվում արդեն, ըստ որոշ տեղեկությունների՝ այն երեք մետր բարձրություն ու 100 մետր երկարություն է ունենալու, շինարարությունը դեռ շարունակվում է։ Թեպետ, ըստ հայ-ադրբեջանական հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության, կամուրջն ու ճանապարհի այդ հատվածը պետք է Ադրբեջանի վերահսկողությանն անցնեին հուլիսի վերջին, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանը ժամկետից շուտ է ստանում այն, ինչ պահանջում է ՀՀ իշխանություններից։

168.am-ի հետ զրույցում Կիրանցի բնակիչ Մասիս Ավալյանն ասաց՝ գյուղում շինաշխատանքներն այս պահին էլ շարունակվում են, որով իբրև թե Կիրանց գյուղը բաժանում են Ադրբեջանին հանձնած տարածքներից և իբր դրանով գյուղի ու գյուղացիների անվտանգությունն են ապահովելու։

«Որևէ մեկը մեզ որևէ բացատրություն չի տվել, թե ինչու են ժամանակից շուտ հանձնում Ադրբեջանին։ ճանապարհներ են սարքում, ճանապարհներ են կտրում, ինչ-որ ակտիվ շինաշխատանքներ են իրականացնում, որ ամեն ինչ «իդեալական» լինի։

Իշխանական պատգամավորներն ասում էին, թե իբր կիրանցեցիներն ուրախ են, որ նման գործընթաց է եղել գյուղում։ Իհարկե, չեմ զարմանում, իրենց դեմքը փրկելու համար ամեն ինչ էլ կանեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Տավուշի մարզպետարանից, ՀՀ կառավարությունից և պատկան մարմիններից որևէ տեղեկություն չեն ստացել, և, ինչպես Մասիս Ավալյանն ընդգծեց՝ որևէ մեկից լուրջ պատասխան չեն ակնկալում։

«Այս իշխանության գործելաոճից ամենաճիշտը դուք եք տեղեկացված, գիտեք՝ ինչ են ասում ու անում։ Այնպես որ, իրենց համար այս ամենն օրինաչափ է։ Այս ընթացքում Տավուշի մարզպետն էլ չի եկել գյուղ, որպեսզի տեսնի՝ ինչ վիճակ է։

Կարելի է ասել, կիրանցեցիներին թողել են միայնակ փշալարերի ու փշալարերից այն կողմ կանգնած ադրբեջանցիների հետ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Բնակչի խոսքով՝ Կիրանցում իրավիճակն ինչպես եղել է լարված, շարունակում է մնալ այդպիսին։

«Գյուղում նախկինի նման չէ վիճակը, որ բոլորը սովորական իրենց կյանքով ապրեն։ Մարդիկ մտածում են, թե ինչ պետք է անեն մինչև ադրբեջանցիների գալն այդ հատվածներ։ Ո՛չ փշալարերը, ո՛չ էլ այս սահմանային սյուները մեր անվտանգությունը չեն ապահովելու»,- եզրափակեց Մասիս Ավալյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսըԱՄՆ-ը պահանջել է, որ Ֆրանսիան և Գերմանիան օգտագործեն իրենց վառելիքի պաշարներըԷկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելԶախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով»Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետԱՄՆ-ը իր պաշարները կհամալրի Վենեսուելայից ներմուծվող նավթով․ ԹրամփՄեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ ՊապոյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ինՈստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմելԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանըԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբFlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրելՀայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ ԹորոսյանAFP: Սաուդյան Արաբիան մերժել է իսրայելական ինքնաթիռների կողմից FlyDubai ավիաընկերության ուղևորներին տարհանելու առաջարկըՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում էԼևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչՎերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսիններըDie Welt. ԵՄ 13 երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել և պարզեցնել օրենքներըՆկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. ԱվանեսյանՊակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասինՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչԵթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ ՓաշինյանՎստահ եմ, որ առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահինԸնտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան«Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ ՓաշինյանԲալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան«ՈՒԵՖԱ-ն կունենա 52 խաղ, որոնց կեսը կանցկացվի Հայաստանում»․ Ժաննա Անդրեասյան«Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ ՓաշինյանWP. ԱՄՆ-ն չի բացառում Իրաքին հարվածներ հասցնելը առաքելության ավարտից հետոԱռաջին անգամ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է ինքնաշխատ համակարգովՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով, մահվան գումար էլ կստանան միայն անապահովները. Արսեն ԹորոսյանՀայաստանում ներդրվելու է գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգԻրանի դեսպանը Նյու Յորքում Ռուսաստանի հետ բանակցությունները անվանել է «հրաշալի»Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունըՌոնալդուն հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարիցՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարարՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էրԱՄԷ գլխավոր դատախազը հրամայել է հետաքննություն սկսել FlyDubai ավիաընկերության միջադեպի վերաբերյալՀոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանաՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովներըՀոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է
Ամենադիտված