ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդների հետ դիտարկել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը
ՀասարակությունՀայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Դեսպան Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկեց սահմանին տիրող իրավիճակը։ Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ։