Ռուսաստանում նոր «Ռոսիա» ազգային կենտրոն կկառուցվի
ՏեսանյութերՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, ներկայիս Expo Center-ի տեղում, նոր «Ռոսիա» ազգային կենտրոն կկառուցվի։ Այնտեղ կտեղափոխվի արդեն իսկ խորհրդանշական «Ազգային տնտեսական նվաճումների ցուցահանդեսը» (ВДНХ-խմբ.)։
Կենտրոնի ստեղծման նախագծին աջակցել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Սա նշանակում է, որ արդյունքի մեջ կասկած չկա»,-գրում են ռուսական պարբերականները։
«Պետք է պայմաններ ստեղծել, որ հենց այս նյարդը, թե ինչ է անում երկիրը, ինչպես է երկիրը ապրում, ինչի է հասնում, ցույց տրվի։ Մենք ազգային կենտրոն ենք ստեղծելու։ Սա որոշված է»,- հուլիսի 8-ին ասել է ՌԴ նախագահը։