Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինայի «անշրջելի ճանապարհը» դեպի ՆԱՏՕ ավարտվի. Մեդվեդև
Հասարակություն«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինայի «անշրջելի ճանապարհը» դեպի ՆԱՏՕ ավարտվի»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
««Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային ամբողջական եվրաատլանտյան ինտեգրման, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին»։ Ահա թե ինչ են ասել մեր թշնամիները երեկ՝ Դաշինքի Վաշինգտոնի հռչակագրում։
Եզրակացությունն ակնհայտ է. մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինայի «անշրջելի ճանապարհը» դեպի ՆԱՏՕ ավարտվի կա՛մ Ուկրաինայի, կա՛մ ՆԱՏՕ-ի անհետացումով։ Ավելի լավ կլինի՝ և' մեկի, և' մյուսի»,-ասել է Մեդվեդևը: