Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայիներ և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Հրաչ Մադոյանի վարած «Mercedes C200» և Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Իշխան Ծատուրյանի վարած «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։