ՄԱԿ-ում հույս են հայտնել` Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա
Հասարակություն«Մենք իսկապես հուսով ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կտա իր պտուղները»,-ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով հուլիսի 10-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և մի շարք երկկողմ հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,-ասել է Դյուժարիկը։