Թանկարժեք մետաղների և քարերի հիմնական միջոցներն ու պաշարները ֆիննախից կվերցնեն, կտան Պետգույքին
ՀասարակությունԿառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով ՀՀ սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի արժեքները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցներն ու պաշարները հետ կվերցնեն ֆինանսների նախարարությունից և կամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Նույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքները հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ իրավական ակտերի ընդունումը պայմանավորված է թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում իրականացվող գործառույթների հետագա իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական և ազգային պահուստներում գտնվող գույքը ոլորտային պետական մարմիններին հանձնելու անհրաժեշտությամբ: