«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայից Ռուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. Պեսկով Թբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանման Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանում Բերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով «Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Արաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել Զախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով» Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետ 

Շարունակելու ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայագիտական առաքելությունը․ Արամ Ա

Քաղաքական
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանձնել է Հայագիտական կեդրոնի 2023-24թթ․ ուստարվա վկայականները․
 
«Կաթողիկոսարանի Հայագիտական Կեդրոնի 2023-2024 կրթական տարուան վկայականաց բաշխումը տեղի ունեցաւ Երեքշաբթի, 9 Յուլիս 2024-ի յետմիջօրէին, Դպրեվանքի «Բրաբիոն Տումանեան» սրահին մէջ, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսին։
 
Հանդիսութեան ներկայ էին միաբան հայրեր, բաժանմունքի յանձնախումբի անդամներ, Կեդրոնի ուսուցիչներ, ուսանողներ եւ շրջանաւարտներու ընտանիքներ։
 
Բացման խօսքով հանդէս եկաւ Կեդրոնի տեսուչ Ահարոն Շխրտըմեան։ Ան դիտել տուաւ, որ յաջորդական երկրորդ տարին ըլլալով Հայագիտական Կեդրոնի ծրագիրը ուսանողներուն կը ներկայացուի երեք տարբեր դասարաններով եւ այս տարուան հունձքը կը կազմեն միայն երեք տարիները յաջողութեամբ ամբողջացնողները. «մեր նպատակն է դանդաղ, բայց հաստատ քայլերով, սփիւռքեան մեր գոյավիճակին մէջ, Կաթողիկոսարանի Հայագիտական Կեդրոնը վերածել հոգեւոր, ազգային, կրթական, մշակութային արժէքներու պահպանութեան եզակի վայրի մը, որուն իրականացման մէջ մեծապէս շնորհակալ կը մնանք Կաթողիկոսարանի դիւանապետին, ինչպէս նաեւ կրթական յանձնախումբին եւ ուսուցչական կազմին հետեւողական աշխատանքին», ընդգծեց ան։ Խօսքը ուղղելով շրջանաւարտներուն՝ Շխրտըմեան մաղթեց, որ կեդրոնէն հրաժեշտ առնելով՝ իրենց գիտելիքները ի գործ դնեն ազգային կեանքին բարօրութեան։ Աւարտին, ան շնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին, դիւանապետին, ուսուցչական կազմին եւ շնորհաւորեց շրջանաւարտները։ Այս առիթով ան յայտնեց, թէ յառաջիկայ տարեշրջանին Հայագիտական Կեդրոնը պիտի փոխադրուի նորահաստատ Խորէն Ա. կեդրոն։
Աւարտականներուն անունով սրտի խօսք փոխանցեց Մարինա Տաղլեան։ Ան հաստատեց, որ երեք ուսումնական տարիներու աւարտին դժուար է հուսկ բանք արտասանել ու բաժնուիլ Կեդրոնէն, ուր Վեհափառ Հայրապետին անմիջական հսկողութեան ներքեւ հարստացուցին արեւմտահայերէնի, հայ մշակոյթի եւ գրականութեան իրենց գիտելիքները:
 
Վկայականաց բաշխումէն ետք իր պատգամը յղեց Նորին Սրբութիւնը։ Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ հայագիտութեան պարզած ներկայ կացութեան, ինչպէս նաեւ այդ ծիրէն ներս արեւմտահայերէնի նահանջին եւ շեշտեց հայագիտութեան նոր մղում տալու կարեւորութիւնը։ Նորին Ս. Օծութիւնը ընդգծեց Կաթողիկոսարանի Հայագիտական Կեդրոնին մէջ տարուող աշխատանքը աւելի ծաւալելու ու կազմակերպելու անհրաժեշտութիւնը եւ այս գծով իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց։ Հայրապետը նաեւ ըսաւ, որ հայագիտութիւնը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան կարեւոր բնագաւառներէն մէկն է եւ այս նախանձախնդրութեամբ Կաթողիկոսարանը պիտի շարունակէ նախաձեռնել նոր ծրագիրներու ու աշխատանքներու։ Ան ողջունեց Կեդրոնէն չորս վկայեալները՝ գնահատելով անոնց կատարած աշխատանքը։ Արամ Ա. Կաթողիկոս, այս առիթով, իր յատուկ գնահատանքը յայտնեց Կեդրոնի տնօրէն Ահարոն Շխրտըմեանին, յանձնախումբին եւ ուսուցչական կազմին։
 
Նշենք, որ եռամեայ ծրագիրի չորս շրջանաւարտներն են՝ Լոռի Եագուպեան Յարութիւնեան, Մարինա Յարութիւն Տաղլեան, Ցոլեր Սերոբ Գարակէօզեան եւ Օսան Խաչեր Խաչերեան»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայիցՌուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. ՊեսկովԹբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանմանԸնտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվելՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԲերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսըԱՄՆ-ը պահանջել է, որ Ֆրանսիան և Գերմանիան օգտագործեն իրենց վառելիքի պաշարներըԷկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելԶախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով»Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետԱՄՆ-ը իր պաշարները կհամալրի Վենեսուելայից ներմուծվող նավթով․ ԹրամփՄեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ ՊապոյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ինՈստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմելԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանըԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբFlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրելՀայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ ԹորոսյանAFP: Սաուդյան Արաբիան մերժել է իսրայելական ինքնաթիռների կողմից FlyDubai ավիաընկերության ուղևորներին տարհանելու առաջարկըՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում էԼևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչՎերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսիններըDie Welt. ԵՄ 13 երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել և պարզեցնել օրենքներըՆկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. ԱվանեսյանՊակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասինՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչԵթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ ՓաշինյանՎստահ եմ, որ առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահինԸնտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան«Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ ՓաշինյանԲալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան«ՈՒԵՖԱ-ն կունենա 52 խաղ, որոնց կեսը կանցկացվի Հայաստանում»․ Ժաննա Անդրեասյան«Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ ՓաշինյանWP. ԱՄՆ-ն չի բացառում Իրաքին հարվածներ հասցնելը առաքելության ավարտից հետոԱռաջին անգամ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է ինքնաշխատ համակարգովՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով, մահվան գումար էլ կստանան միայն անապահովները. Արսեն ԹորոսյանՀայաստանում ներդրվելու է գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգԻրանի դեսպանը Նյու Յորքում Ռուսաստանի հետ բանակցությունները անվանել է «հրաշալի»Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունըՌոնալդուն հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարիցՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար
Ամենադիտված