Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով՝ առնվազն 18 մարդ է մահացել
ՔաղաքականՀնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել։ Ինչպես Զոհվել է 18 մարդ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Ուննաո շրջանում Դելի մեկնող ավտոբուսը բախվել է կաթ տեղափոխող կոնտեյներին։ Ավտոբուսի մեջ 50 ուղևոր է եղել։
«Այսօր՝ ժամը մոտ 05։15-ին, ավտոբուսը, որը Բիհար նահանգի Մոթիհարիից գնում էր Դելի, բախվել է կաթ տեղափոխող կոնտեյներին։ Վթարի հետևանքով՝ 18 մարդ զոհվել է։ 19 հոգի վնասվածքներ է ստացել։ Նախաքննությունը պարզել է, որ ավտոբուսը գերազանցել է արագությունը»,- հայտնել է տեղի վարչության ներկայացուցիչ Գաուրանգ Ռաթին։