Հայտնի է Իրանի նախագահի երդմնակալության օրը
Արտակարգ Պատահար
Իրանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին, գրում են իրանական ԶԼՄ-ները:
«Օգոստոսի 9-ին Իսլամական խորհրդում տեղի կունենա Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը», - ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես հայտնել ենք, Իրանում հուլիսի 5-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում՝ ձայների մոտ 53,6%-ով հաղթեց Առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը։ Նա Իրանի 9-րդ նախագահն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)